News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացրել է Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումը: Մասնավորապես, կազմակերպվել և իրականացվել է 564,5 տոննա ընդհանուր քաշով խոշոր չափի ծանր սարքավորումների փոխադրումը:

Բեռների ամենածանր միավորը՝ 205,5 տոննա քաշ ունեցող գազային տուրբինը, ինչպես նաև տուրբինի գեներատորը (170 տոննա) և տրանսֆորմատորը (189 տոննա), Վրաստանի Փոթի նավահանգստից տեղափոխվել է Երևանի երկաթուղային կայարան:

ՀԿԵ-ն տրամադրել էր փոխադրումների ծառայությունների համալիր, որը ներառում է, մասնավորապես, բեռնաթափման համար հարթակի և պահեստային տերմինալների տրամադրումը, անվտանգության ապահովումը և այլն:

Ընկերությունը նման «բարդ», ոչ գաբարիտային և ծանրաքարշ բեռների փոխադրման մեծ փորձ ունի: 2019 թվականին Հարավկովկասյան երկաթուղին կազմակերպեց և իրականացրեց ցեմենտի արդյունաբերության համար չափազանց մեծ սարքավորումների միջազգային մուլտիմոդալ փոխադրում:

«ՀԿԵ-ն լուրջ փորձ է կուտակել բարդ` խոշոր ծավալաչափի և ծանրաքարշ բեռների տեղափոխման ոլորտում, - ասում է ընկերության Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Սերգեյ Դորոխինը: - Ներկայումս ընկերությունն ունի ցանկացած բարդության բեռների փոխադրման հնարավորություն, այդ թվում մուլտիմոդալ ձևաչափով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ