News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Սա անիշխանություն է, Կառավարությունն ամբողջությամբ մատնված է անգործության, ԱԺ-ն էլ գործում է պատվերով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ հանրության շրջանում մեծ հիասթափություն կա, քաղաքացիները ցանկություն են հայտնում արտագաղթել։

Ապագայի նկատմամբ, ըստ պատգամավորի, քաղաքացիները տեսլական չունեն։

«Բա իր նշանակումներին հլը նայեք, հնի եւ նորի արհեստական բաժանումը։ Ով իրեն հլու-հնազանդ ծառայում է՝ համարվում է նոր, ով իրեն չի ենթարկվում, համարվում է հին։ Հիմա պարզ հարց եմ տալիս, ո՞ւմ նշանակեց  Պաշտպանության նախարար, իր գլխավոր խորհրդականին, որը  նախկին կադր էր։ Նշանակեց մի մարդու, որը փաստորեն ոչ միայն չպիտի նշանակվեր, այլեւ պաշտոնանկ պիտի արվեր, որովհետեւ նրա խորհրդակցությամբ ինքը պատերազմը տանուլ է տվել»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս սահմանադրական կարգն է տապալել եւ գիտակցում է, որ երբ հրաժարական տա, հայտնվելու է իրավապահների ուշադրության ներքո, դրա համար էլ երկարաձգում է իր իշխանությունը։

Հնչող քննադատություններին, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները պաշտոնի համար են կռվում, Գեւորգ Պետրոսյանը նշում է, որ ինքը հիմա բարձրաստիճան պաշտոնյա է, եւ ինչո՞ւ պետք է ինքը շահագրգռված լինի պաշտոնակռվի համար։

«Եթե մեզ այսօր հետաքրքրեր մեր պաշտոնը, մեր փափուկ կյանքը, կասեինք՝ մենք գործ չունենք, ձայն չհանենք, աշխատավարձ, խրախուսում ստանում ենք եւ այլն։ Մենք պաշտոնի կարիք չունենք, մենք այսօր պաշտոն ենք զբաղեցնում»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է. Արփինե Դավոյան
Այսօր ընդդիմությունն այս ամբիոնից հնչեցրեց տարբեր հայտարարություններ։ Մեր գործընկերներից մեկն ասաց, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ. այո՛, ես...
Ցրեք խորհրդարանը եւ գնանք արտահերթ ընտրությունների, սպասում ենք այդ պրոցեսին․ Էդմոն Մարուքյան
Ես ուզում եմ արձագանքել տիկին Մակունցի այն հայտարարությունը, որ ճանապարհային քարտեզ է հրապարակել իշխանությունը եւ առաջարկել արտահերթ…
Միրզոյանն իրեն ուղղված մեղադրանքը հերքելու համար կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության. Նարեկ Մալյան
Այս թուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի…
«Փաստ». Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին
Մեր տեղեկություններով՝ այս շրջանում «սորոսականները» հրահանգ ունեն առանձնահատուկ ակտիվանալ անվտանգային հարցերում...
«Հրապարակ». Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի
Մեզ հետ զրույցում Թորոսյանը հաստատեց իր նշանակման մասին լուրը...
«Ժողովուրդ». Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին և ինչ է խոսել դատախազի հետ. Դավթյանը նախատել է Ղազինյանին
Արթո՛ւր, դու իմ հետ հանդիպելու համար ռուպրով պիտի միտինգ անե՞ս...