News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեկ Ադրբեջանական զորքերը մտան անպաշտպան ՀՀ տարածք ու գրավեցին տարին մոտ 40 միլիոն դոլար հարկ վճարող, 3500 աշխատատեղ ունեցող հանքը: Մի քանի հարցա զարմացնում, մեղմ ասած: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Վահրամ Միրաքյանը:

Նա գրել է. «1. 15 օր ժամանակ կար, որ հայկական զորքերը խրամատ փորեին ու դիրքավորվեին: Ինչու՞ չի արվել:

2. Եթե խնդիր է դրված «սրբորեն պահպանել» Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ինչու՞ է Արծվաշենն Ադրբեջանի տարածքում: Եկեք դա էլ վերականգնենք:

3. Ադրբեջանը ողջ խորհրդային շրջանում ՀԽՍՀ-ից տարածքներ է վերցրել (տեսեք քարտեզը): Ասենք դիմել են Կարեն Դեմիրճյանին, որ Սիսիանի այս արոտավայրերը տվեք ԱԽՍՀ-ին, քանի որ մեր եղբայրական Ադրբեջանի հովիվները արոտավայրի կարիք ունեն: Ու Կարեն Դեմիրճյանը տվել է: Այդպես տասնյակ տարիներով: Արդյունքում խորհրդային 70 տարիներին իրենք բավական բարելավել են իրենց դիրքերը, իսկ մենք նստած հավատացել ենք եղբայրական ժողովուրդների մասին միֆերին: Ոնց որ հիմա մեր իշխանությունները հավատում են խաղաղության պայմանավորվածությանը:

4. Հիմա իրենց հիմնական խնդիրն է հնարավորինս շատ բարձրունքներ ու տարածքներ գրավել, որ հաջորդ պատերազմի ժամանակ գերակա դիրքերից սկսկսեն: Մե՞ր բանակի գլխավոր խնդիրը որնա՞, իրենց զիջել բոլոր գերակա դիրքերը՞:

Շուտով ՀՀ հետ Ադրբեջանի նոր, մոտ 500 կիլոմետրանոց սահմանում բազմաթիվ նմանատիպ խնդիրներ ենք ունենալու: Հատկապես վտանգավոր է Սյունիքը, քանի որ խորհդրային շրջանում ադրբեջանցիներն իրենց տարածքը մեծացրել են մինչև Գորիս-Կապան ճանապարհ»:

Երեկ Ադրբեջանական զորքերը մտան անպաշտպան ՀՀ տարածք ու գրավեցին տարին մոտ 40 միլիոն դոլար հարկ վճարող, 3500 աշխատատեղ...

Опубликовано Ваграмом Миракяном Четверг, 26 ноября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ