News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեկ ընդամենը սահմանների ճշտումներ էր արվում. դե պարզ է, որ այդ տարածքն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն՝ անդրադառնալով երեկ Ադրբեջանի, Հայաստանի եւ ռուսական զինվորականների կողմից պետական սահմանների հստակեցմանը։

«Եվ մեր կողմը եւ իրենց կողմը դիրքավորվում են։ Նրանց ներկայությունը կապված է եղել հենց դրա հետ։ Ուղղակի մեծ խուճապ առաջացավ ժողովրդի մոտ, որ ադրբեջանցիները մտել են, գրավում են, առաջ են եկել. ես պատասխանել եմ, որ այդպիսի խնդիր չկա։ Նրանց պահվածքում ոչ մի ագրեսիվություն չի եղել։ Ես չեմ ուզում ասել՝ իրենք բարի մարդ են ու բարի գործ էին ուզում անել, բայց երեկվա կարգավիճակը եղել է շատ նորմալ»,- ասաց համայնքապետը եւ հավելեց, որ այս պահին ոչ մի վտանգ չկա։

Ավետյանը շեշտեց, որ երբ Քարվաճառն արդեն անցնում էր Ադրբեջանին, այդ ժամանակից իրենց համար պարզ է եղել, որ Սոթքի հանքի մի մասն էլ է անցնելու. «Ոչ թե հանքի մի մասը տրվելու է Ադրբեջանին, այլ այսինքն՝ եթե Քարվաճառն անցնում է Ադրբեջանին, նախկինում Քարվաճառի տարածքը հանքի որոշակի սահմանները կիսում էր, համընկնում էր այդ տարածքի հետ։ Բնական է, որ այդ տարածքն անցնում է, որ այդ մի մասն անցնելու է մյուս կողմին։ Դեռ պարզ չի՝ հստակ որքան հատվածն է անցնում  Ադրբեջանին»։

Հարցին՝ արդյոք իրեն պաշտոնապես հայտնե՞լ են, որ հանքի մի մասն անցնում է Ադրբեջանին, Ավետյանն ասաց. «Իմ համայնքի վարչական սահմանների խախտում չի լինում։ Չկա որ իմ համայնքի տարածքից ինչ-որ մի մետր անցնում է մի կողմ, որ դրա վերաբերյալ էլ գրություն ստանայի։ Իմ սահմանից այն կողմը եղել է Արցախի տարածք, Քարվաճառի տարածք է»։

Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է՝ հանքի շահագործումն ինչպես է իրականացվելու, համայնքապետն ասաց. «Այդ հարցին չեմ ուզում կոնկրետ պատասխանել, որովհետեւ բանակցությունների արդյունքը ցույց կտա։ Կարող են ինչ-որ զիջումներ լինել, կարող է հանքն ամբողջությամբ մեզ մոտ մնա։ Այդ ամենը բանակցությունների արդյունքում պարզ կլինի»։

Ավետյանն ասաց, որ հանքի աշխատակիցները մոտ 1700-ն է. «Աշխատակիցների հիմնական մասը Վարդենիսի տարածքից են։ Եթե հանքը չաշխատի, մեր տարածաշրջանի բնակիչները սոցիալական խնդիր կունենան»։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե բնակիչներն են փորձել են ռուս եւ ադրբեջանցի զինվորականների հետ բանակցել ու, իբրեւ հաջողվել է պահպանել սահմանամերձ տարածքի որոշ բլուրներ, Ավետյանն ասաց, որ դա ապատեղեկատվություն է. «Այդպիսի բան չկա, որ գյուղից ինչ-որ մարդիկ գնան, հարցեր լուծեն։ Մեր կողմը պասիվ չի եղել այդ հարցում։ Եթե այնտեղ բանակցություններ են գնում, ապա դրանք գնում են պետական մակարդակով, ոչ թե խումբ մարդկանցով»։

Հարցին՝ արդյոք ռուս խաղաղապահները կտեղակայվե՞ն նաեւ այդ սահմանին, գյուղապետն ասաց. «Ռուս խաղաղապահները տեղակայվում են հիմնականում Արցախում։ Մենք ունենք բանակ, եւ մեր բանակը կվերահսկի։ Այդ պահին էլ վերահսկվում է։ Եթե չվերահսկվեր, կարող էր այլ տեսք լիներ»։

Հարցին՝ արդյոք բնակիչների մոտ անհանգստություն կա՞, Ավետյանն ասաց, որ պատերազմից հետո բնակիչներն արդեն սովորել են այդ գործընթացներին, սակայն, այնուամենայնիվ, որոշակի անհանգստություն կա. «Պարզ է, որ մեր անվտանգությունը մենք պիտի պահենք։ Դառնում ենք սահմանապահ, բայց եթե պետությունը կարող է նորմալ պահել, փոխհրաձգություններ չլինի, ապա ժողովուրդը բնականոն կյանքով կարող է արել։ Եթե անվտանգությունը պահվեց, ժողովրդի մեջ վստահություն կլինի։ Ժողովրդին հիմնականում հետաքրքրում էր՝ կարո՞ղ է ադրբեջանցիները մտնեն գյուղ, վտանգներ լինի, ես իրենց ասել եմ՝ հանգիստ եղեք, եթե այդ վտանգը զգանք, մենք շատ արագ բոլորին տեղյակ կպահենք, բայց չեմ կարծում, որ այդ խնդիրը կունենանք։ Բնակիչներն իրենց տեղում են։ Մարդիկ այս պատերազմի ընթացքում արդեն սովորել են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ