News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սոթքի հանքավայրի տարածք թշնամու մուտք գործելուց հետո, գյուղում անորոշություն է տիրում, բնակիչները չգիտեն՝ ինչ կլինի հետագայում։ Հիմա, իինչպես նշում են գյուղացիներից ոմանք, խուճապային եւ գյուղը լքելու տրամադրություններ չկան, բայց անվտանգ էլ չէ։

«Գյուղացիները մինչեւ հիմա ինչով որ զբաղվում էին, էլ չեն զբաղվելու։ Ո՛չ խոտհարք ունենք հիմա, ո՛չ արոտ, մենք մեր կովերն ինչո՞վ ենք պահելու, անասնապահությունն էլ ենք թողնելու, որ  դա թողենք, ուրեմն Զոդն էլ պետք է թողնենք, էստեղ մնալու իմաստ չկա։ Հիմա ես գնամ էնտեղ անասուն պահեմ, թուրքն իմ գլխավերեւը կանգնած, բայց  ո՞նց պահեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչներից Միքայել Հայրապետյանը։

Գյուղը լքելու կամ տարհանման մասին խոսելու համար դեռ վաղ է, բայց  Միքայել Հայրապետյանը չի պատրաստվում հեռանալ գյուղից, իհարկե, չի բացառում, որ գյուղացիներ լինեն, որոնք ցանկություն կունենան հեռանալ, ասում է՝ որովհետեւ թուրքը 3 կմ է իրենցից հեռու։

Գյուղի բնակիչներից Սեւակ Խաչատրյանի խոսքով՝ տարիքով ավելի մեծ բնակիչները, որոնք ապրել են Խորհրդային Հայաստանում, գիտեն, թե հանքը որտեղից  է սկսվում։

«Մեզ ասել են, որ հանքի կեսը կամ որոշակի հատված մնալու է Քարվաճառի տարածքում, որն այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է, բայց մինչեւ վերջ ուզում էինք հավատալ, որ կունենանք այնպիսի ղեկավարություն, որը կզբաղվեր այդ խնդրով, որովհետեւ հանքը էս տարածաշրջանի գոյատեւման համար լուրջ ներդրում է ունեցել»,- նշեց նա։

Գրիգոր Դանիելյանին, որը Սոթքի հանքավայրի աշխատակից է,  այսօր աշխատանքի գնալու կես ճանապարհին, զանգել ու ասել են, որ այսօր չեն աշխատելու։ Թե ինչքան ժամանակ չեն աշխատի, դեռ անորոշ է։ Ասում է՝ Աստված չանի, եթե հանքը փակվի, ինքը անգործ չի մնա, հողագործությամբ էլ է զբաղվում, բայց կան ընտանիքներ, որոնց եկամուտը գոյանում էր միայն հանքից։

Ըստ նրա՝ հանքի այն հատվածը, որն այսուհետ Ադրբեջանի վերահսկողության տակ է, հիմնականում թափոնների մասն է։

«Մեր գյուղացիք, մեր ժողովուրդը կանգնած են։ Գյուղը խուճապի մատնված չէ, ժողովուրդն ամեն մեկն իր գործերով է։ Պիտի մնանք, մեր գյուղը պահենք։ Ո՞ւր գնանք, չենք գնալու, մեր գյուղն է»,- ասում է Սոթքի մեկ այլ բնակիչ Արմեն Մարտիրոսյանը՝ չբացառելով, որ ադրբեջանցիները կարող են իջնել գյուղ, բայց մեկ է՝ խուճապ չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ