News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կոպենհագենի շրջանային դատարանը Berlingske պարբերականին պարտավորեցրել է վճարելու 285 հազար կրոն (43 հազար դոլար) տուգանք ծաղրանկարի հրապարակման պատճառով, որը վիրավորում է Ջրահարսի՝ Հանս Քրիսթիան Անդերսենի նույնանուն հեքիաթի հերոսուհու հուշարձանը, որը նաեւ Դանիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Նկարը հրապարակվել է անցյալ տարվա ապրիլին այդ ժամանակ տեղի ունեցող քաղաքական բանավեճերի ենթատեքստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի դեմ գործը նախաձեռնել են հուշարձանի հեղինակի՝ քանդակագործ Էդվարդ Էրիքսենի ազգականները, որոնք ծաղրանկարը, որում ջրահարսը ներկայացված է կարմիր աչքերով զոմբիի տեսքով եւ «Չարիքը՝ Դանիայում» գրառմամբ, համարել են իրենց ժառանգած հեղինակային իրավունքի խախտում։ Դատարանը համաձայնվել է պնդմանը, որ նկարը մեծ նմանություն ունի Էրիքսենի քանդակին եւ ուստի չի կարող համարվել օրիգինալ ստեղծագործություն։ Դրանից բացի, այն Ջրահարսի կերպարը դիվականացնում է։ «Ակնհայտ է, որ այս կերպ Ջրահարսը զուգակցվում է քաղաքական գաղափարներին, աջ ծայրահեղականությանը եւ չարիքին»,- նշված է դատարանի հրապարակված որոշման մեջ։

Բացի տուգանքից, պարբերականը պետք է քանդակի ժառանգներին փոխհատուցի բոլոր դատական ծախսերը։

Berlingske-ի գլխավոր խմբագիր Թոմ Ենսենը համաձայն չէ պնդմանը, որ Ջրահարսի ծաղրանկարն իբր հուշարձանին նման է, եւ զարմացած է տուգանքի չափից։ «Լրատվամիջոցների համար խնդիր է, որ չի կարելի օգտագործել այնպիսի ազգային խորհրդանիշը, ինչպիսին Ջրահարսն է՝ հեղինակային իրավունքի հետ հակամարտության մեջ չմտնելով»,- նրա խոսքն է մեջբերել շվեդական SVT հեռուստաալիքը։

Բացի ծաղրանկարից, պարբերականը տուգանվել է նաեւ դեմքին պաշտպանական դիմակով Ջրահարսի լուսանկարի պատճառով, որը հրապարակվել էր այս տարվա ապրիլին՝ համավարակի բռնկման ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պաշտպանել լրագրողների աշխատանքը պատգամավորների ապօրինի միջամտությունից․ Անի Սամսոնյանը դիմել է ԱԺ նախագահին
Հետեւաբար լրատվամիջոցի կողմից ներկայացված լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է եւ պետք է անվավեր ճանաչվի…
Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը. «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս նշել է, որ ԱԺ աշխատակազմն իրեն վերապահված լիազորությունները գերազանցում է և գործում է ի հակառակ...
Ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ․ ԽԱՊԿ 2020 թվականի զեկույցը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2020 թվականի տարեկան զեկույցի մասին...
ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան»
ԱԺ պատգամավորի ոչ վայել պահվածքն անտեսում է և փորձում է ԱԺ հավատարմագրումից զրկել լրագրող Սյուզի Բադոյանին...
Էրդողանի խորհրդականը սպառնացել է լրագրողին. Հետախուզությունը կգտնի նրան եւ շնաձկների կեր կդարձնի
Քաշինը CNN Türk հեռուստաընկերության եթերում սպառնալիքների տարափ է տեղացել Ստոկհոլմում ապրող վտարանդի լրագրող Աբդուլլահ Բոզքուրթի վրա․․․
ՀՌՀ որոշումը ցույց տվեց, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք․ Շավարշ Գևորգյան
Ճիշտ հակառակը հենց մեր հեռուստաընկերության նկատմամբ է եղել այդ ընդգծված իշխանական բացասական վերաբերմունքը…
Ամենաշատ