News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Այսօր կանչեցին գործի, մեկ էլ չթողին, ասացին՝ չեք աշխատում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի հանքավայրի աշխատակից Գրիգոր Դանիելյանն՝ ընդգծելով, որ չաշխատելու պատճառների մասին չգիտի։

«Ես հանք չեմ հասել, առավոտյան իմ ընկերներն ասացին՝ մեզ կանչել են, արի գնանք, մեկ էլ ճանապարհի կեսից զանգեցին, ասացին՝ այսօր չենք աշխատում, հլը որ գնացեք տուն, ու էդպես իջանք»,- ասաց Գրիգոր Դանիելյանը։ Ըստ նրա՝ պարզ չէ նաեւ, թե ինչքան ժամանակ չեն աշխատի։

Հանքի աշխատակիցները նախօրեին մինչեւ ժամը 16։00-ն աշխատել են, դրանից հետո աշխատանքները դադարեցվել են, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ են անում։

«Մենք չենք տեսել, թե ադրբեջանցիները ոնց են եկել, մենք առանձին տեղ էին, բայց մեզնից հետո իրենք բարձրացել են հանքի տարածք, իրենց ասելով՝ դա իրենցն է»,- ասաց նա։

Գրիգոր Դանիելյանը մոտ երկու տարի է՝ ինչ աշխատում է հանքավայրում։ Ասում է՝ Աստված չանի, եթե հանքը փակվի, ինքը անգործ չի մնա, հողագործությամբ էլ է զբաղվում, բայց կան ընտանիքներ, որոնց եկամուտը գոյանում էր միայն  հանքից։

Ըստ նրա՝ հանքի այն հատվածը, որն այսուհետ Ադրբեջանի վերահսկողության տակ է, հիմնականում թափոնների մասն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
Բերտրան Լամոնը ներկայացրել է ԿԽՄԿ առաքելության ընթացիկ ու պլանավորվող աշխատանքներն Արցախում՝ շեշտադրելով իրենց պատրաստակամությունն...
Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. Iravunk.com
Եկեղեցու կողմից վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի շարժառիթները պետք է փնտրել բացառաբար մեր ժողովրդի ազգային, հոգեւոր անվտանգության ապահովման մտահոգությունների շրջանակներում...
Զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի ՀՀ հանդեպ. ԱԳՆ խոսնակ
Ինչ պետք է հասկանալ այդ հայտարարության ներքո, այս մասով որևէ նախաձեռնություն նկատվել է, մասնավորապես՝ թուրքական կողմից...
Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հրթիռային հարվածի հետեւանքով 4 մարդ է զհովել
Նշվում է նաեւ, որ հարձակման հետեւանքով Համայի արեւմտյան ծայրամասում փլուզվել է 3 տուն...
Թաթոյանը սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու հարցերով դիմել է եվրոպական կառույցների ղեկավարներին
ՀՀ սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների ներքո և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով...
Արամ Գաբրելյանով. Փաշինյանը որպես քաղաքական գործիչ եւ որպես մարդ կորած է
«Երեկ ողջ գիշեր սոցցանցի մոնիթորինգ եմ անցկացրել: Զարմանալի եզրակացություններ արեցի...
Ամենաշատ