News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ամիսներ առաջ, երբ դեռ պատերազմը չեր սկսել, առիթ ունեցա հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:  Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

Նա գրել է. «Հարցին՝ եթե մի հրաշքով այս պահին իշխանության գա բանիմաց, ազգային մտածողության կրող ղեկավար, որքան ժամանակ կպանջվի երկիրը շեղված առանցքից հետ բերելու, նորմալ կյանքով ապրելու համար , նախագահը ասաց.

«Ով էլ գա դժվար է լինելու , բայց եթե մի հրաշքով, կամք ունեցող, բանիմաց, և փորձված մեկը լինի, հնարավոր է երեք տարում վերականգնել կորցրածը և մտնել զարգացման շրջան»:

Այս խոսակցությունը հուլիս ամսին էր: Հետաքրքիր է, հիմա՝ երբ կորցրել ենք Արցախի 80 %,ը, երբ Սոթքում ադրբեջանական ուժեր են կանգնած, երբ օրեր հետո Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, երբ ունենք բարոյազրկված ժողովուրդ և բյուրեղապակու փշրանքների պես կոտրված բանակ, երբ ունենք 5000 զոհ, 10.000-ից ավելի վիրավորներ, անթիվ անհետ կորածներ ու գերևարվածներ, ի՞նչ է մտածում նախագահը: Քանի տարի պետք կլինի երկիրը , ժողովրդական լեզվով ասած՝ «շողուլի բերելու» համար:

P.S. Անկեղծ ասած խղճում եմ այն մարդուն, ով հանձն կառնի երկիրը նիկոլական ճահճից դուրս բերելու ծանր աշխատանքը: Կամիկաձե է պետք դրա համար, ՏԵՐ բառի՝ բուն և փոխաբերական իմաստով»:

Ամիսներ առաջ, երբ դեռ պատերազմը չեր սկսել, առիթ ունեցա հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հարցին՝ եթե մի...

Опубликовано Հար Հարությունյան Пятница, 27 ноября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել…
Պարզաբանում 300 հազար և 250 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին. Արցախի ՏԿԵՆ
Նախ նշենք, որ եթե անձը պոտենցիալ շահառու է համարվում այս ծրագրերի, ապա պարտադիր պետք է օնլայն դիմում ներկայացնել ներքոհիշյալ կայքում...
«Երեւի մեր վաշտի ցուցակները գցել անհետ կորածների մեջ՝ մտածելով, որ կոտորվելու ենք, բայց սխալվել են». Կամավորական
Հետաքրքիր է, եթե այդ փողն ինձ հասնում է, ով է կերել այդ փողը...
Արցախը գտնվում է շրջափակման մեջ, օրհասական է Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկումը․ Թագուհի Թովմասյան
Քաղաքացիները, ըստ պատգամավորի, պատրաստվում են փակել կարեւոր նշանակության ճանապարհներ․․․
Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են իրենց հասանելիք փոխհատուցման գումարը․ակցիա ՊՆ դիմաց
Խնդրում ենք, որ գոնե մեզ մոտենան, պատճառաբանեն, թե ինչու մինչ օրս մենք չենք փոխհատուցվել․․․
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
Բերտրան Լամոնը ներկայացրել է ԿԽՄԿ առաքելության ընթացիկ ու պլանավորվող աշխատանքներն Արցախում՝ շեշտադրելով իրենց պատրաստակամությունն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ