News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լիբիա զենքի մաքսանենգության դեմ պայքարի ԵՄ առաքելության շրջանակում գերմանացի զինվորականների կողմից թուրքական նավի խուզարկությունը, որը հարուցել էր Թուրքիայի վրդովմունքը, զգալի հիմնավորում ուներ, հայտնում է dpa-ն։

Գործակալությունը վկայակոչում է Եվրամիության գաղտնի փաստաթուղթը, որից հետեւում է, որը նավը վաղուց է կասկածվում զենքի մաքսանենգության մեջ, որին նվիրվել է ՄԱԿ փորձագետների հատուկ զեկույցը՝ կազմված հետախուզական տվյալների հիման վրա։ 

Գերմանական պահակային «Համբուրգ» նավը նոյեմբերին 22-ին լիբիական Բենղազիից 200 կմ հյուսիս ձերբակալել էր կասկածելի բեռնատար նավ։ Գերմանացի նավաստիները սկսել էին բեռի ստուգումը, սակայն Թուրքիայի իշխանությունները, որի դրոշի տակ էր նավը լողարկում, մի քանի ժամ հետո խուզարկության վրա վետո էին դրել։ Արդյունքում գերմանացի նավաստիները ստիպված էին ստուգումը ընդհատել։ Անկարայի գնահատմամբ՝ խուզարկությունն անօրինական էր, եւ երկուշաբթի, պետական լրատվական Anadolu գործակալության տեղեկություններով, Գերմանիայի, Իտալիայի եւ ԵՄ դեսպաններին ի նշան բողոքի կանչել էին Թուրքիայի ԱԳՆ։

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերն իր հերթին երեքշաբթի հայտարարել էր, որ «Բունդեսվերի զինվորները իրենց միանգամայն կոռեկտ են պահել»։ «Նրանք արել են այն, ինչն իրենցից պահանջվում է «Իրինի» եվրոպական մանդատի շրջանակում»,- հավելել է Կրամպ-Կարենբաուերը։ «Իրինի» առաքելության նպատակն է Լիբիա զենքի մատակարարումներ թույլ չտալը, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում։

Հունիսի սկզբին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ էր ընդունել մեկ տարի ժամկետով Լիբիա զենքի մատակարարումների արգելքի երկարաձգման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել