News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 22
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ոչ կոռեկտ խնդիր ենք քննարկում, արդյունքում, ինչպես միշտ, ստրատեգիական սխալ ենք թույլ տալիս: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա գրել է. «Խնդիրը որպես վարչապետ ներկայացուղ անձի հրաժարականը չի, նա իրականում այլևս չկա ու իմաստ չունի նրա հրաժարականի պահանջելու համար էներգիա վատնել: Խնդիրն այն հարցն է, թե ովքեր են գալու նրանից հետո և ինչ են անելու:

Երբ այդ հարցի պատասխանները ունենանք, այդ ժամանակ Մերժվածը կհեռանա:

1945-ին գերմանացիները ծայրահեղ հոգեբանական վիճակում էին հայտնվել, ամբողջ աշխարն իրենց դեմ էր, երկիրը օկուպացված էր օտար զորքերով ու մարդիկ ապագա չէին տեսնում: Հազարավոր մարդիկ ինքնասպան էին լինում, անգամ ընտանիքներով հանդերձ: Վավերագրական դաժան ֆիլմեր կան այդ ժամանակների մասին:

Սակայն կային մարդիկ, որոնք մտածում էին Գերմանիայի վերածննդի մասին, մասնավորապես Կոնրադ Ադենաուերը և Գերմանիայի տնտեսական հրաշքի հեղինակներից մեկը` Լյուդվիգ Էրհարդը:

Էրհարդը 1943-ից սկսած, երբ Գերմանիայում շատերը լսելով գերմանացի արծրունհովհաննիսյաններին, համոզված էին հաղթանակում, գլխավորում է փոքրիկ հետազոտական խումբ, որը մշակում է նացիստական Գերմանիայի փլուզումից հետո անհրաժեշտ տնտեսական ռեֆորմներն, իսկ Ադենաուերը մտածում էր քաղաքական ռեֆորմների մասին:

Ետպատերազմյան Գերմանիայում, 1949-ին, վարչապետ է դառնում 73-ամյա Ադենաուերը, որի երկարամյա ֆինանսների նախարարն էր Էրհարդը։ Հետագայում Էրհարդը վարչապետի պաշտոնում փոխարինում է Ադենաուերին:

Մեր այսօրվա խնդիրը Մերժվածի հեռացումը չէ, նա արդեն մերժված է ու հեռացած, խնդիրն հաջորդ քայլերին են։

Այս թեմաներն են մեր իրական քննարկման առարկաներն, իսկ Մերժվածի մասին մոռացեք, նա այլևս չկա, սպասում է մեր ազդակին, որ լքի իր նստավայրը:

Իսկ մենք դրան պատրա՞ստ ենք, դա է հարցը»:

Մեր ոչ կոռեկտ խնդիր ենք քննարկում, արդյունքում, ինչպես միշտ, ստրատեգիական սխալ ենք թույլ տալիս: Խնդիրը որպես վարչապետ...

Опубликовано Stepan Danielyan Пятница, 27 ноября 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզաբանում 300 հազար և 250 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին. Արցախի ՏԿԵՆ
Նախ նշենք, որ եթե անձը պոտենցիալ շահառու է համարվում այս ծրագրերի, ապա պարտադիր պետք է օնլայն դիմում ներկայացնել ներքոհիշյալ կայքում...
«Երեւի մեր վաշտի ցուցակները գցել անհետ կորածների մեջ՝ մտածելով, որ կոտորվելու ենք, բայց սխալվել են». Կամավորական
Հետաքրքիր է, եթե այդ փողն ինձ հասնում է, ով է կերել այդ փողը...
Արցախը գտնվում է շրջափակման մեջ, օրհասական է Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկումը․ Թագուհի Թովմասյան
Քաղաքացիները, ըստ պատգամավորի, պատրաստվում են փակել կարեւոր նշանակության ճանապարհներ․․․
Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են իրենց հասանելիք փոխհատուցման գումարը․ակցիա ՊՆ դիմաց
Խնդրում ենք, որ գոնե մեզ մոտենան, պատճառաբանեն, թե ինչու մինչ օրս մենք չենք փոխհատուցվել․․․
Արտակ Բեգլարյանը Կարմիր խաչի Արցախի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր
Բերտրան Լամոնը ներկայացրել է ԿԽՄԿ առաքելության ընթացիկ ու պլանավորվող աշխատանքներն Արցախում՝ շեշտադրելով իրենց պատրաստակամությունն...
Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. Iravunk.com
Եկեղեցու կողմից վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի շարժառիթները պետք է փնտրել բացառաբար մեր ժողովրդի ազգային, հոգեւոր անվտանգության ապահովման մտահոգությունների շրջանակներում...
Ամենաշատ