News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.36
EUR
629.39
RUB
6.88
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված եւ վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ:

Նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա են դարձվում նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ ռազմագերու կարգավիճակում գտնվող զինծառայողների, ինչպես նաեւ` քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների՝ սպանությունների, խոշտանգումների, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բոլոր դեպքերը:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բոլոր այն անձինք, ովքեր համացանցում տարածված տեսագրություններում ճանաչել են իրենց հարազատներին եւ դեռեւս նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն՝ (011)88-00-94 եւ (011)88-00-21 հեռախոսահամարներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը
Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող…
Ղարաբաղից փախստական. Ինչպե՞ս կարող էին ադրբեջանցիները հասնել Շուշի
Նրա խոսքով՝ Շուշին գտնվում է Ղարաբաղի կենտրոնում, եւ բացարձակ անհասկանալի է՝ ինչպես է ադրբեջանցիներին այդքան հեշտ հաջողվել հասնել Շուշի...
ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները…
Ի՞նչ իմաստ ուներ մի ողջ պատվիրակությամբ գործուղվել Ստրասբուրգ, երբ գերիների հարցը չկարողացան ներառել օրակարգում.Մելոյան
ԵԽԽՎ–ն նախընտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Նավալնու ձերբակալման հարցը…
Շուշիի նախկին քաղաքապետ. Հրամանատարություն չկար, իսկ կազմակերպվածությունը կաղում էր
Նրա խոսքով՝ Շուշիի պաշտպանությունը պետք է կազմակերպվեր եւ սկսվեր Հադրութից...
Շուշիի նախկին քաղաքապետ. ՀՀ իշխանության տրամադրած օգնությունը ԼՂ-ից փախստականներին բավարար չէ խնդիրները լուծելու համար
Նրա խոսքով՝ խնդիրները շատ են: Դրանք կապված են եւ՛ կենցաղային անբարենպաստ պայմանների, եւ՛ ուտելիքի, եւ՛ հագուստի հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ