News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ 2020թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 200-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ղ.-ի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են ապօրինի պահված հրազեն հանդիսացող «ԱԿ» տեսակի 1 ինքնաձիգ, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող 16 նռնակ, 7.62 մմ տրամաչափի 30 եւ 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, սառը զենք հանդիսացող 1 սվին-դանակ, որոնք վերցվել են ավտոմեքենայի զննության ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում 2020թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննությունն կատարելու համար ուղարկվել է Սիսիանի քննչական բաժին, իսկ նշված երկու անձինք ձերբակալվել են:

Նույն օրը նշված անձանց առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Ա. Մ-ին մեղադրանքն առաջադրվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու շուրջ Հ. Ղ.-ի հետ նախնական համաձայնության գալով՝ Արցախի Հանրապետությունից գործով չպարզված հանգամանքներում վերոնշյալ զենք զինամթերքն ապօրինի ձեռք բերելու, «Վազ 2121» մակնիշի նշված ավտոմեքենայում ապօրինի պահելով ԱրՀ-ից ՀՀ տեղափոխելու համար: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է:

Հ. Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու շուրջ նախնական համաձայնության գալով Ա.Մ-ի հետ, վերջինիս կողմից ապօրինի ձեռք բերված զենք զինամթերքը Սյունիքի մարզի Գորիս քաղաքից ապօրինի փոխադրել է դեպի Վաղարշապատ քաղաք, որը նույն օրը հայտնաբերվել եւ վերցվել է ավտոմեքենայի սրահի զննությամբ: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, այլ դատավարական, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ինչպես հայտնաբերված զենք զինամթերքի ձեռբերման հանգամանքները, դրանում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, գործի համար էական նշանակություն ունեցող այլ հանգամաքներ պարզելու, այնպես էլ նշված անձանց կողմից այլ զենք, զինամթերքի ձեռքբերման, պահման հնարավորություններն ստոգելու ուղղությամբ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հասարակությունը միեւնույն է, մի օր իմանալու է մեր խայտառակ պարտության ողջ պատմությունը. Նաիրա Զոհրաբյան
Ես կարծում եմ, որ քաղաքական դաշտում պիտի ձեւավորվի կոնսեսուս՝ լյուստրացիայի հետ կապված…
Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել․ Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան
Էրիկ Սահակյանը նահատակվել է սեպտեմբերի 27-ին անօդաչու թռչող սարքի հարվածից…
Միրզոյանն իրեն ուղղված մեղադրանքը հերքելու համար կարող է թուղթն ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության. Նարեկ Մալյան
Այս թուղթը կոնկրետ անձնական գործից վերցված թուղթ է, որտեղ երևում է նաև գործակալի…
Արցախի բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է էլեկտրամատակարարումը. Արայիկ Հարությունյան
Պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ…
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ Որոտանում…
Եղբորն արգելել է Արցախ գնալ, ինքը զոհվել` մարտի դաշտ չհասած. Ազատանցի սպա Սերոբ Մելքոնյանի պատմությունը
Ինքը շատ լավ էր մարտ վարում, հմուտ էր, զինվորները լսում էին իրեն…
Ֆոտոռեպորտաժներ