News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության փաստը:

Ֆահրիզեադեն, որը ղեկավարում էր ՊՆ-ին կից Պաշտպանական նորարարությունների եւ հետազոտությունների կազմակերպությունը (SPND),  մահացել է հիվանդանոցում ահաբեկչական հարձակման հետեւանքով ստացած վնասվածքներից:

Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր, որ գիտնականը դարձել էր բազմակողմանի հարձակումների զոհ, երբ Աբսարդ քաղաքում մի քանի ահաբեկիչներ կազմակերպել էին պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ:

Tasnim-ը հաղորդում է հարձակվողների եւ գիտնականի անվտանգության պահապանների միջեւ բախումների մասին:

Ըստ հաղորդագրությունների՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան Ֆահրիզադեի մեքենայի ուղղությամբ կրակ բացելը: Դեպքի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, որոնց ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ գիտնականի հետ գտնվել են նրա բարեկամները:

Ֆահրիզադեն միակ իրանցի գիտնականն էր, որին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեջբերել էր իր ծրագրում: Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ վերջին տարիներին նրան սպանելու մի քանի փորձերը պսակվել էին անհաջողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակություն. Ներգրավված են նախկին մարզպետն ու ԱԺ պատգամավորը. ԱԱԾ
Նա, իր գիտությամբ եւ հովանավորչությամբ թույլատրել է եղբորը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ն.Ս.-ին 2009թ. օգոստոսի 6-ից հետո իրականացնել ապօրինի...
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը…
Գուգարքի ոստիկանները կանխեցին ապօրինի տախտակի գիշերային տեղափոխումը
Մեքենայում հայտնաբերվեց մոտ չորս խորանարդ մետր տախտակ, որի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ վարորդը չներկայացրեց…
Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մոտից հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել է
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Լիրիկա 300 մգ» և «Պրեգաբալին» գրառմամբ 24 հաբ…
Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը…
Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից»
Մասնավորապես, դատարանը վճռեց պարտավորեցնել պատասխանող ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի…
Ամենաշատ