News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո եւ Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Հայտարարություն

Հայտնում ենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո եւ Գոգավան-Գուգութի անցակետերը։

Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործած շուրջօրյա ռեժիմով»,- հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ