News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շատերը պնդում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենցից ներկայացնում են «երկու պետություն, մեկ ազգ», չնայած դրան՝ այդ կարծիքը չեն կիսում պանթյուրքական ուլտրաազգայնականները, սակայն այդ մասին պարբերաբար հայտարարում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Պանթյուրքիզմը հիմնված է հավատքի վրա, որ Արեւմտյան Չինաստանում, Միջին Ասիայում, Սիբիրում, Կովկասում, Ղրիմում, Կիպրոսում, Բալկաններում, Անատոլիայում եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում թյուրքալեզու լեզուներ կրողները մեկ ազգ են, Greek City Times-ում գրում է Փոլ Անտոնոպուլոսը:

Պանթյուրքիզմը 1880-ական թվականների կայսերական Ռուսաստանի թյուրքալեզու ազգերի ազգայնական գաղափարախոսությունն է, որը հետագայում զարգացել է Անատոլիայում: Չլինելով պաշտոնապես ճանաչված գաղափարախոսություն՝ այն մշտապես աջակցվել է Անկարայի միմյանց փոխարինող կառավարությունների կողմից՝ երբեմն բացահայտ, երբեմն էլ գաղտնի:

Նեոօսմանիզմը թուրք խալիֆի գլխավորությամբ կրոնական-քաղաքական շարժում է, որը տարբերվում է պանթյուրքիզմից, քոնի որ վերջինս էթնոլինգվիստիկ շարժում է: Նեոօսմանները ցանկանում են, որպեսզի «կայսրությունը» փոխարինի ազգային պետությունների քաղաքական դրսեւորումներին: Հենց նեոօսմանիզմի եւ պանթյուրքիզմի սինկրետիզմով է Էրդողանը ձգտում ընդլայնել թուրքական ազդեցությունը եւ, հնարավոր է, նույնիսկ Թուրքիայի սահմանները:

Էրդողանը Սիրիա է բերում նեոօսմանիզմի քաղաքականությունը՝ արաբ սունիներին կոչ անելով տապալել Բաշար Ասադի կառավարությանը: Քանի որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն հրաժարվում են աջակցել սիրիացի զինյալներին, Թուրքիան մնում է միակ տարածաշրջանային պետությունը, որը շարունակում է ֆինանսավորել, զինել ծայրահեղական իսլամիստներին:

Չնայած նրան, որ Էրդողնաը պնդում է, թե աջակցում է Սիրիայի միասնական պետությանը, դա չի խանգարում նրան ապօրինաբար թուրքական բանկեր բացել Սիրիայի հյուսիսում, շրջանառության մեջ դնել թուրքական լիրան, թուրքական դրոշը կախել Սիրիայի կառավարական շենքերի վրա, թուրքական ուսումնական ծրագիր մտցնել սիրիական դպրոցներում կամ էլ ցուցադրել Սիրիայի Ազատագրական բանակի հրամանատարներին Օսմանյան կայսրության քարտեզների մոտ կանգնած:

Նեոօսմանիզմը Օսմանյան կայսրությունը վերականգնելու կամ էլ Օսմանյան կայսրության նախկին տարածքում թուրքական ազդեցությունն ընդլայնելու երազանք է: Սակայն պանթյուրքիզմը Օսմանյան կայսրության նախկին սահմաններից դուրս Թուրքիայի ազդեցության ընդլայնման արդարացումն է Էրդողանի կողմից:

Օսմանյան կայսրությունը երբեք ուղղակիորեն չի ղեկավարել Ադրբեջանը եւ Արցախը: Իրականում ադրբեջանցիներն ու թուրքերն ընդհանուր նախահայրեր ունեն՝ թուրք-օղուզները: Վերջիններս գաղթել են Միջին Ասիա Լեռնային Ալթայից: Միջին Ասիայից նրանք սկսել են նոր միգրացիան դեպի Կովկաս եւ Անատոլիա:

Քանի որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացած ադրբեջանցի զինվորականները Արցախի մեծ տարածքներ են զավթել, Ադրբեջանի եւ էքսկլավ Նախիջեւանի միացման մասին երազանքը մեկ քայլով մոտենում է իրականությանը: Հրադադարի մասին համաձայնագրի մի մասը ենթադրում է ճանապարհի կառուցում, որը միացնում է ադրբեջանական երկու շրջանները: Այդ ճանապարհը կկառուցվի Հայաստանի Սյունիքի մարզով: Չնայած նրան, որ ռուս խաղաղապահներն անվտանգություն են երաշխավորում, նրանց մանդատը կտեւի ընդամենը 5 տարի:

Ներկայիս տեսքով եւ առանց ապագայի հնարավոր իրադարձությունները հաշվի առնելու՝ ռուս խաղաղապահների դուրսբերումը, անկասկած, կթարմացնի հակամարտությունը, քանի որ եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը խոստացել են հսկողության տակ առնել ամբողջ Արցախը: Թուրքիան եւ Ադրբեջանը հուսահատորեն հույս ունեն գրավել Սյունիքը, որպեսզի ձեւավորվեն սահմանակից թյուրքական պետություններ, եւ որպեսզի Թուրքիան ուղիղ հասանելիություն ունենա Կասպից ծովի նավթի եւ գազի նկատմամբ:

Թուրք կիպրացիների առաջնորդ Էրսին Թաթարը հայտարարել է անցած շաբաթ, որ Թուրքիան, Ադրբեջանն ու «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» միեւնույն ազգն ունեցող երեք պետություն են՝ ընդլայնելով «մեկ ազգ, երկու պետություն» հայտնի կարգախոսը:

Դա տեղի է ունեցել, երբ Էրդողանն ու Դեւլեթ Բախչելի ծայրահեղ ազգայնական կոալիցիայից նրա դաշնակիցները  վերջերս այցելել էին օկուպացված Կիպրոսում Վարոշիա ծովափ՝ խախտելովՄԱԿ-ի բանաձեւը:

Քանի դեռ ռուս խաղաղապահները մնում են Արցախում, նեոօսմանիզմի սինկրետիզմը եւ Էրդողանի պանթյուրքիզմը մնում են որպես խոչընդոտներ Կովկասում՝ չնայած Նախիջեւանում Ռուսաստանի կողմից պարեկային ծառայության ներքո ճանապարհի հնարավոր բացմանը, որը Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ է: Այդուհանդերձ, չնայած նա չի վերահսկում ամբողջ Արցախը եւ չի ներխուժել Սյունիքի մարզ, դա, այնուամենայնիվ, նշանակալի քայլ է Էրդողանի՝ Մեծ Թուրքիա ստեղծելու ծրագրերի համար:

Սակայն Էրդողանի հավակնությունները վերաբերում են ոչ միայն Սիրիային, Արցախին եւ Կիպրոսին: Նրա պանթյուրքիզմի գաղափարները կառուցված են այն հիմքով, որ Թուրքիային են պատկանում հունական կղզիները, նա շարունակում է պնդել, որ Ռուսաստանը վատ վերաբերմունք է ցուցաբերում Ղրիմի թաթարների նկատմամբ, ինչպես նաեւ Լիբիայում եւ Ալբանիայում իր դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ:

Սակայն Էրդողանի ամենահզոր մեխանիզմներից է Թյուրքական խորհուրդը, որում ընդգրկված են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը, որը բացվել էր Նախիջեւանում կոնկրետ նպատակի համար: Էրդողանը նաեւ պնդել է Հունգարիային խորհրդի կազմում ընդգրկելու համար, որն անգամ խորհրդի ներկայացուցչությունն էր բացել 2019 թվականին իր երկրում:

Այդկերպ, ակնհայտ է, որ Էրդողանը Մեծ Թուրքիա կառուցելու իր ծրագրի համար ոչ միայն օգտագործում է ռազմական ուժ, այլ նաեւ հաջողել է դիվանագիտական դաշտում, քանի որ նա օգտագործում է Եվրամիության համակարգում թույլ կողմերը:

Էրդողանը նաեւ Եվրոպային սպառնում է ահաբեկչական հարձակումներով: Ֆրանսիային եւ, առհասարակ, ամբողջ Արեւմտյան Եվրոպային անվանելով իսլամաֆոբներ՝ Էրդողանը գիտի, որ պատասխանը կհետեւի: Նա հենվում է ոչ միայն միլիոնավոր թուրքերի վրա եվրոպական սփյուռքում, այլ նաեւ արմատական իսլամիստների՝ ներառյալ արաբների ու չեչենների վրա, որոնք համարում են Էրդողանին խալիֆ:

Արդյունքում Էրդողանը արդյունավետորն ընդլայնել է Թուրքիայի ազդեցությունը՝ խախտելով ուրիշ երկրների ինքնիշխանությունը: Դա տեսանելի է Սիրիայում, Լիբիայում եւ Արցախում ռազմական գործողությունների, Կիպրոսն օկուպացնելու եւ Հունաստանի ծովային տարածքը խախտելու օրինակով: Թեպետ Ռուսաստանն արգելափակել է Հարավային Կովկասում Մեծ Թուրքիայի էքսպանսիոնիզմը՝ ԵՄ-ն անգործություն է ցուցաբերում Հունաստանի եւ Կիպրոսի դեմ թուրքական ագրեսիայի նկատմամբ՝ թույլ տալով Թուրքիային ամրապնդել իր դիրքերը Բալկաններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ