News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթովպիայի զինված ուժերը պատրաստվում են հարձակվել երկրի հյուսիսում Տիգրայ նահանգի մայրաքաղաք Մեկելեի վրա, որտեղ մի քանի շաբաթ շարունակ չեն դադարում զինված հակամարտությունները կենտրոնական իշխանությունների եւ տարածաշրջանում իշխող «Տինգայի ազատագրման ժողովրդական ճակատ» (ՏԱԺՃ) ճախակողմյա կուսակցության միջեւ: Բանակն ամեն ինչ արել է խաղաղ բնակիչներին պաշտպանելու եւ 500.000 բնակչություն ունեցող քաղաքին խոշոր վնասից փրկելու ամար, նախօրեին հայտարարել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը:

Նույն օրը վարչապետը հանդիպել է Աֆրիկյան Միության ներկայացուցիչների հետ եւ քննարկել իրավիճակը Տինգայում: Ահմեդը բացառել է երկխոսության հավանականությունը ՏԱԺՃ-ի հետ եւ նշել, որ մտադիր է քննարկել իրադրությունը օրինական հիմքով գործող ներկայացուցիչների հետ, հաղորդում է DW-ը:

Եթովպիայի իշխանությունները 72 ժամ են տվել ապստամբներին «խաղաղ հանձնվելու» համար, ընդգծել է վարչապետը: Ժամկետը սպառվել է նոյեմբերի 26-ի գիշերը, որից հետո Ահմեդը կարգադրել է ավարտին հասցնել «կարգուկանոն հաստատելու գործողության երրորդ եւ վերջին փուլը»: Վարչապետի խոսքով՝ հազարավոր ընդդիմադիրներ արդեն վայր են դրել զենքերը, իսկ բազմաթիվ երիտասարդներ հրաժարվել են միանալ ապստամբներին՝ գիտակցելով նրանց նենգ մտադրությունները:

Եթովպիայի իշխանությունների եւ Տինգայում կառավարող ՏԱԺՃ կուսակցության միջեւ զինված հակամարտությունը սկսվել է նոյեմբերի 4-ին, իսկ հասունացել էր 2018 թվականի ապրիլին վարչապետի պաշտոնում Ահմեդի գալով:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ նոյեմբերի սկզբից 43 000 մարդ է փախել Եթովպիայից Սուդան: Կազմակերպությունը կոչ է արել անհապաղ ապահովել հասանելիություն 6-միլիոնանոց տարածաշրջանում հումանիտար առաքելության աշխատակիցների համար, քանի որ այդտեղ պարենամթերքի պաշարները սպառվում են:

Եթովպիայի վարչապետը Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր է 2019 թվականից: Աբի Ահմեդը պարգեւատրվել է հարեւան Էրիթրեյի հետ սահմանամերձ հակամարտությունը կարգավորելու ջանքերի համար: Բացի այդ, կառավարության ղեկավարը նախաձեռնել է կարեւոր բարեփոխումներ Եթովպիայում, որոնք լավ կյանքի եւ լուսավոր ապագայի հույս են ներշնչել հազարավոր քաղաքացիներին, նշել է Նորվեգական նոբելյան հանձնաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ