News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 27
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանցի հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետեւում կանգնած է Իսրայելը, հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններում աղբյուրներին:

«Հատուկ ծառայությունների երեք աշխատակիցներ հայտարարել են, որ գիտնականի վրա հարձակման հետեւում կանգնած է Իսրայելը: Պարզ չէ՝ որքանո՞վ Միացյալ Նահանգները կարող էին իմանալ այդ գործողության մասին նախօրոք, սակայն երկու երկրները մտերիմ դաշնակիցներ են եւ վախուց փոխանակվում են Իրանի նկատմամբ հետախուզական տեղեկություններով: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից»,-գրում է թերթը:

Մոհսեն Ֆահրիզադեն մահացել է հիվանդանոցում ահաբեկչական հարձակման հետեւանքով ստացած վնասվածքներից: Նա դարձել էր բազմակողմանի հարձակումների զոհ, երբ Աբսարդ քաղաքում մի քանի ահաբեկիչներ կազմակերպել էին պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ: Ըստ հաղորդագրությունների՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան Ֆահրիզադեի մեքենայի ուղղությամբ կրակ բացելը: Դեպքի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, որոնց ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ գիտնականի հետ գտնվել են նրա բարեկամները:

Ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն, որը 59 տարեկան էր, երկու տասնամյակ շարունակ համարվել է միջուկային զենքի ստեղծման իրանյան ծրագրի շարժիչ ուժը, եւ շարունակում էր աշխատել, երբ ջանքերի մի մասը լուծարվել էր 2000-ականների սկզբում, գրում է NYT-ը:

«Պենտագոնի՝ Մերձավոր Արեւելքում քաղաքականության հարցերով նախկին բարձրաստիճան պաշտոնյա Մայք Պ. Մալրոյն ասել է, որ Ֆահրիզադեի մահը հետընթաց է Իրանի միջուկային ծրագրի համար»:

«Նա նրանց ավագ միջուկային գիտնականն էր եւ պատասխանատու էր Իրանի գաղտնի միջուկային ծրագրի համար»,-ասել է Մալրոյը: «Նա նաեւ ավագ սպա էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում, եւ դա կուժգնացնի Իրանի՝ վրեժխնդրության ցանկությունը»:

NYT-ը նշում է, որ գիտնականը երկար ժամանակ եղել է իսրայելական Մոսադի թիրախը, որը կանգնած է իրանցի մի շարք գիտնականների սպանության հետեւում, որոնցից են Ֆայրիզադեի տեղակալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ