News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ երկիրը դաժան պատասխան կտա իրանցի հայտնի ֆիզիկոս-միջուկագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության պատասխանատուներին, հայտնում է Tasnim-ը։ 

Նա գիտնականի վրա հարձակման մեջ մեղադրել է «ահաբեկիչներին, որոնք կապված են գլոբալ ամբարտավանության եւ չար սիոնիստական ռեժիմի հետ»։

Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարի խոսքով՝ դաժան վրեժխնդրություն է սպասում ահաբեկչական խմբավորումներին եւ նրանց, ում ձեռքերը թաթախված են Ֆահրիզադեի սպանության մեջ։

Նա միաժամանակ շեշտել է, որ այնպիսի անձանց բացած ճանապարհը, ինչպիսին Մոհսեն Ֆահրիզադեն էր, երբեք չի փակվի։

Բաքերին հավաստիացրել է, որ հարձակման մեջ բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու։

Նույն կերպ է արձագանքել նաեւ այաթոլլահ Խոմեյնիի ռազմական խորհրդատու, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհքանը, որը հանցագործներին խոստացել է ջախջապիչ պատասխան։

Fars գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ նա դարձել է բազմակողմանի հարձակման զոհ, որի ժամանակ Աբսարդ քաղաքում մի քանի հարձակվողներ պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ են կազմակերպել։

Tasnim-ը հայտնում է հարձակվողների եւ գիտնականի թիկնապահների միջեւ բախման մասին։

Տեղեկությունների համաձայն՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան կրակելը այն ավտոմեքենայի վրա, որում եղել է Ֆահրիզադեն։ Միջադեպի հետեւանքով զոհվել են մի քանի մարդիկ, որոնց ինքնությունը մինչեւ հիմա հայտնի չէ։ Ըստ տեղեկությունների՝ հարձակման ժամանակ գիտնականի հետ են եղել նրա մի քանի ազգականներ։

Հաղորդվում է, որ Ֆահրիզադեն միակ իրանցի գիտնականն էր, ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեջբերում էր իր ծրագրում։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին տարիներին նրա սպանելու մի քանի փորձերը անհաջողություն էին կրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ