News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրամիության միանգամից մի քանի երկրներ որոշում են ընդունել իրենց տարածքներում գործող կարանտինային միջոցառումները թուլացնելու մասին, հայտնում է DW-ն։  

Այսպես, ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, Իտալիայի կառավարությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ից կորոնավիրուսի տարածումից առանձնապես տուժած 3 «կարմիր գոտիները» (zona rossa)՝ Լոմբարդիան, Պյեմոնտը եւ Կալաբրիան, վերաորակավորվելու են «նարնջագույնի», ինչը համապատասխանում է համաճարակաբանական վտանգի ավելի ցածր մակարդակի։ Կարանտինային միջոցառումների թուլացման մասին են հայտնել նաեւ Բելգիան, Իռլանդիան եւ Գերմանիան։

Իտալիայում Լոմբարդիայի, Պյեմոնտի եւ Կալաբրիայի բնակիչները կրկին կկարողանան 5.00-ից մինչեւ 22.00 ազատ տեղաշարժվել իրենց համայնքի տարածքում։ Դրանից բացի, նրանց կթույլատրվի ուղեւորություններ կատարել մարզի սահմաններից դուրս՝ աշխատանքի հասնելու, բժշկի հաճախելու կամ երեխաներին դպրոց տանելու համար։ Առեւտրի կենտրոններին թույլ կտան վերսկսել աշխատանքը, սակայն բարերը, ռեստորանները եւ բուլկեղենի խանութները փակ կմնան։

Ընդ որում՝ կշարունակեն «կարմիր գոտի» մնալ Վալե-դ՛Աոստա մարզը, Տրոնտինո-Ալտո-Ադիջ մարզում Բոլցանո քաղաքը, ինչպես նաեւ Տոսկանա, Աբրուցի եւ Կամպանիա նահանգները։ Այս շրջաններում մարդկանց թույլ կտան իրենց տներից հեռանալ միայն որոշակի պայմաններում։

Իռլանդիայի կառավարությունը նույնպես որոշել է Ծննդյան տոների ժամանակահատվածում սահմանափակումները թուլացնել մի շարք հաստատությունների եւ ձեռնարկությունների համար։ Այսպես, հիգիենայի կանոններին հետեւելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու պարագայում դեկտեմբերի 1-ից թույլ կտան բացել խանութները, թանգարանները, պատկերասրահները եւ գրադարանները։ Իսկ դեկտեմբերի 4-ից կարող են աշխատանքը կրկին սկսել ռեստորաններն ու բարերը, որոնք առաջարկում են ոչ միայն ըմպելիքներ, այլեւ սնունդ։

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս նշել է, որ կարանտինային միջոցառումների թուլացումը կմտցվի այնպիսի ծավալով, «որը թույլ կտա հավասարակշռություն պահպանել առողջապահության ու տնտեսության եւ սոցիալական ուղղությունների շահերի միջեւ»։

Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դե Կրոոն նույնպես խոստացել է Ծննդյան տոների ժամանակահատվածում խանութները բացել։ «Մեր երկրում իրավիճակը բարելավվում է,- ասել է նա հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս։ - Այդուհանդերձ, կարեւոր է այս կուրսը շարունակելը»։ Սա կոնկրետ նշանակում է Բելգիայում մասնակի լոքդաունի ռեժիմի պահպանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարել հարեւան երկրներին
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է․․․
Նիդեռլանդների կառավարությունն առաջարկել է սահմանել առաջին համազգային պարետային ժամը
Եվ արգելել թռիչքները Հարավային Աֆրիկայից ու Մեծ Բրիտանիայից, որ սահմանափակվի Նիդեռլանդներում կորոնավիրուսի նոր մուտացիաների տարածումը...
Փաշինյանը փորձել է արդարանալ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի համար
Հիմա, երբ այդ երկիրը մեզ գերազանցեց վարակների քանակով, ոչ ոք այդ մասին չի խոսում․․․
Փոխվարչապետ. Հայաստանը եւ Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի եւ ելքի սահմանափակումները
Նա նշել է, որ կառավարությունն արդեն հաստատել էր այս ընթացակարգը դեկտեմբերի 27-ին․․․
Կոնստանտին Զատուլինը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում օգնել Ղարաբաղի բնակիչներին
Կարծում եմ՝ պետք է ԱՊՀ գործերով հանձնաժողովին եւ առողջապահական հարցերի հանձնաժողովին հանձնարարել կառավարությունից հետաքրքրվել, թե ինչ ժամկետում, ինչ ծավալով կարող են պատվաստումներ անցկացնե...
ԵՏՄ երկրները կորոնավիրուսի դեմ պայքարում ջանքերը պետք է արդյունավետորեն համակարգեն. Պուտին
Հունվարի 1-ից ԵՏՄ երկրներում բոլոր դեղամիջոցների գրանցումը իրականացվում է միասնական կանոններով եւ ընթացակարգերով...
Ամենաշատ