News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նկատի ունենալով, որ կորոնավիրուսով վարակվելու վտանգն առկա է տարիքային բոլոր խմբերում՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի օգտագործման հերթագայությունը դժվար կլինի, եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը այս հարցի լուծումը կվերապահի առողջապահության ոլորտի փորձագետներին, CNN-ին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդականների խմբի անդամ, բժիշկ Սելին Գաունդերը։

Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության հավանությունից անմիջապես հետո կապահովվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեղաչափերի, ամենայն հավանականությամբ, սահմանափակ մատակարարում։

«Բացի բուժաշխատողներից, բուժման հերթում առաջինը կլինեն մարդիկ, որոնք տառապում են քրոնիկական հիվանդություններով, ունեն պատկառելի տարիք, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների համայնքները, որոնք համավարակի հետեւանքով տուժել են անհամաչափ»,- հեռուստաալիքին ասել է Գաունդերը։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններին առընթեր իմունացման պրակտիկայի խորհրդատվական կոմիտեն (ACIP) է առաջարկելու խմբերին առաջին հերթին պատվաստանյութը ստանալու համար։

«Հենց այստեղ է այն դառնում փոքր-ինչ ավելի քաղաքական, եւ անկեղծ ասած՝ հենց այստեղ է նորընտիր նախագահը հանրային առողջապահության ոլորտի փորձագետների եւ գիտնականների հայեցողությանը թողնում այն հարցը, թե ինչպես ավելի լավ կլինի բաշխել սահմանափակ մատակարարումները»,- հավելել է Գաունդերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ