News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արգենտինայի ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Սահմանադրությունը խախտել է՝ կազմակերպելով ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հրաժեշտի մասշտաբային արարողությունը, ինչը հակասում է կորոնավիրուսի համավարակի ժամանակ համաճարակաբանական պահանջներին։ Այս մասին հայտնում է La Nacion պարբերականը։

Դաշնային դատարան հայց են ներկայացրել «Միավորված հանրապետականներ» լիբերալ կոալիցիայի անդամներ Յամիլ Սանտորոն եւ Անտոնիո Ֆրատամիկոն։ Նրանք Ֆերնանդեսին մեղադրել են իրավիճակ ստեղծելու մեջ, որը հրահրում է սոցիալական հեռավորության պահպանման սանիտարական կանոնների խախտում։

«Պետության ղեկավարը խախտել է մեր Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը՝ հավասարության սկզբունքը,- պարբերականը քաղվածք է մեջբերել հայցից։ - Ակնհայտ է, որ երկակի ստանդարտներ են կիրառվում հուղարկավորությունների կազմակերպման առումով։ Ամեն ինչ կախված է այն հանգամանքից՝ հանգուցյալը հանրահա՞յտ է, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա կիրառվում են COVID-19-ի կանխարգելման ստանդարտ կանոնները, եթե հանրահայտ է, ապա չեն կիրառվում, եւ դա թույլ է տալիս միլիոնավոր մարդկանց հավաքվել Պլասա դե Մայոյում, հարակից փողոցներում եւ Կառավարությանը տանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ