News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 19
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը՝ տեղի ունեցածի մեջ մեղադրելով «համաշխարհային ամբարտավանությանը եւ սիոնիստ վարձկաններին»։

«Անկասկած, այս սարսափելի ահաբեկչական միջադեպը պայմանավորված է գիտական ​​շարժմանը հակազդելու Իրանի ժողովրդի երդվյալ թշնամիների անկարողությամբ, ինչպես նաեւ Իրանի մեծ ժողովրդի մեծարանքով ու հնարավորություններով: Այն նաեւ տեղի է ունենում տարածաշրջանում եւ մյուս քաղաքական ասպարեզներում թշնամիների բազմակի պարտություններից հետո, եւ նրանց զայրույթի ու վիրավորանքի խորքից։

Բայց մեր ժողովրդի թշնամիները պետք է իմանան, որ այնպիսի նահատակների մահը, ինչպիսին Մոհսեն Ֆահրիզադեն է, ոչ միայն չի սասանի Իրանի երիտասարդների եւ գիտնականների կամքը ընթանալու գիտական արագացված աճի ճանապարհով, այլեւ նրանց ավելի մեծ վճռականություն կհաղորդի շարունակելու այդ ականավոր նահատակի ճանապարհը»,- Իրանի նախագահի խոսքն է մեջբերել Mehr-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոհսեն Ֆահրիզադեն մահացել էր հիվանդանոցում՝ ահաբեկչական հարձակման հետեւանքով ստացած վնասվածքներից։ Նա դարձել է բազմակողմանի հարձակման զոհ, որի ժամանակ Աբսարդ քաղաքում մի քանի հարձակվողներ պայթյուն եւ ոչ մեծ հրդեհ են կազմակերպել։ Տեղեկությունների համաձայն՝ մարդասպանները պայթեցրել են մեկ ուրիշ ավտոմեքենա նախքան կրակելը այն ավտոմեքենայի վրա, որում եղել է Ֆահրիզադեն։ Միջադեպի հետեւանքով զոհվել են մի քանի մարդիկ, որոնց ինքնությունը մինչեւ հիմա հայտնի չէ։ Ըստ տեղեկությունների՝ հարձակման ժամանակ գիտնականի հետ են եղել նրա մի քանի ազգականներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ