News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մենք պարտվել ենք 30 տարի՝ ամեն օր։ Այնքան հակապետական այլանդակություն, որ ես եմ տեսել մեր մեջ այս 30 տարում, չեմ տեսել ոչ մի՝ քիչ թե շատ նորմալ, պետության մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Կարեն Ադոնցը, ով իր գրառումը վերնագրել է «Հաղթողի կոդը»:

Գրառումը ներկայացնեւմ ենք ամբողջությամբ.

«Նոյեմբերի 30-ի խորհուրդը

Մենք պետք է պատրաստ լինենք՝

2025թ. Երաշխավորել Արցախի անվտանգությունը՝ 100%-ով,

2030թ. Համաձայնագրի միակողմանի խզման դեպքում, վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը։

2035թ. Վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը պարտադիր։

Մեր տնտեսությունը, ճիշտ կառավարման դեպքում, կարող է ֆինանսավորել (նաեւ արտադրել) մեր ռազմական ծախսերը հետեւյալ ծավալներով՝

2021-2025թթ. – 7-10 մլրդ $,

2026-2030 թթ. – 15-20 մլրդ $,

2031-2035թթ. – 25-30 մլրդ $։

Ադրբեջանի նկատմամբ մեր տնտեսական պարիտետը պետք է եւ կարող է փոխվել հետեւյալ կերպ՝

2019թ.-ին եղել է՝

Հայաստան (2019թ.), ՀՆԱ (նոմինալ) – 13, 7 մլրդ $,

Ադրբեջան (2019թ.), ՀՆԱ (նոմինալ) – 48 մլրդ $:

Պետք է լինի՝

Հայաստան (2025թ.), ՀՆԱ (նոմինալ) – 40 մլրդ $,

Ադրբեջան (2025թ.), ՀՆԱ (նոմինալ) – 58 մլրդ $:

Հայաստան (2030թ.), ՀՆԱ (նոմինալ) – 100 մլրդ $,

Ադրբեջան (2030թ.), ՀՆԱ (նոմինալ) – 70 մլրդ $:

Հայաստան (2035թ.), ՀՆԱ (նոմինալ) – 250 մլրդ $։

Ադրբեջան (2035թ.), ՀՆԱ (նոմինալ) – 85 մլրդ $:

Կարող ենք սա անել, եթե ինչպես ասել եմ, շտապ՝ մինչեւ նոյեմբերի 30-ը ստեղծվի «Ռազմատնտեսական կոմիտե»։

Նման պատասխանատու հայտարարություն, ստեղծված իրավիճակում, կարող էր անել կամ՝ իրավիճակից «խառնաշփոթված» հայրենատենչ գիտնականը, կամ լավ պատրաստված հայ տնտեսագետը։

Նոյեմբերի 30-ից հետո, իմ տրամադրվածությունը

կտրուկ փոխվելու է, ասեմ ձեզ։

Մի բան հիշեցնեմ՝

Գերմանիան, 1918թ-ին ստորագրեց հրադադարի կապիտուլյացիայի համաձայնագիր։

20 տարի անց՝ 1938թ., Գերմանիան արդեն աշխարհի երկրորդ հզոր երկիրն էր։

Գերմանիան, 1945թ-ին ստորագրեց հրադադարի կապիտուլյացիայի համաձայնագիր՝ երկիրը քանդված, կիսված։

20 տարի անց՝ 1965թ., Գերմանիան (արեւմտյան) արդեն աշխարհի երկրորդ հզոր տնտեսություն ունեցող երկիրն էր։

Հաղթողի «կոդը» դա միանգամյա հաղթանակ տանել, կամ պարտվելը չէ։ Հաղթողի «կոդը», դա ապրելակեպ է, հոգեբանություն։

Մենք պարտվել ենք 30 տարի՝ ամեն օր։ Այնքան հակապետական այլանդակություն, որ ես եմ տեսել մեր մեջ այս 30 տարում, չեմ տեսել ոչ մի՝ քիչ թե շատ նորմալ, պետության մեջ։ Այնպիսի հերոսական, սքանչելի դրվագներ, որ տեսել եմ հայերի մեջ, չեմ հանդիպել որեւէ տեղ։

Անզորությունը խորշելի է ու աններելի։

Հիմա՝ ունե՞նք մենք հաղթողի կոդ։ Այո, մենք ունենք շատ ավելի կենսունակ «կոդ», քան շատերը։ Այս 30 տարում այդ կոդը մշտապես փորձել են բթացնել՝ հեշտ կառավարելի դարձնելու նպատակով, բայց չեն սպանել, հանգիստ եղեք։ Դուք կհաղթեք, եթե իրականում ուզենաք հաղթել։

Եթե ուզենաք հաղթել՝ ձեզ կաջակցեն, եթե ոչ՝ անտեսելու են։ Այ ձեր թշնամիները ձեզ երբեք չեն «մոռանա», հավատացած եղեք։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ