News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 4 472 դեպք։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին առընթեր օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիչինավան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան։

Վրաստանում համավարակը սկսվելու պահից եւ մինչ այսօրվա դրությամբ հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 127 942։

Ամենամեծ թվով վարակման նոր դեպքեր հայտնաբերվել են Թբիլիսիում՝ 1 784, Աջարիայում՝ 683, Իմերեթիայում՝ 662, Սամեգրելո եւ Զեմո Սվանեթիայում՝ 247, Քվեմո Քարթլիում՝ 292, Կախեթիայում՝ 228։ Ամենաքիչ թվով վարակումներ են հայտնաբերվել Ռաչա Լեչխումիում եւ Քվեմո Սվանեթիայում՝ օրական 41  նոր դեպք։ Գուրիայում գրանցվել է COVID-19-ի 123 նոր փաստ, Շիդա Քարթլիում՝ 192, Մցխեթ Մթիանեթիում՝ 127, իսկ Սամցխե Ջավախեթիում՝ 93։

Մեկ օրում կովիդի հետեւանքով մահացել է 34 պացիենտ։ Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1 195։

Ապաքինվել է ընդհանուր առմամբ 106 328 մարդ, որոնցից 4 058-ը՝ անցած մեկ օրում։

Ներկայումս երկրում կա COVID-19-ի 20 393 ակտիվ դեպք։ Նրանցից 6 286 պացիենտ (30 տոկոսից ավելին) բուժում է ստանում հիվանդանոցներում, 10 263-ը (շուրջ 50 տոկոսը)՝ տանը, իսկ 3 844-ը՝ բժիշկների հսկողությամբ կովիդ-հյուրանոցներում։

Այսօրվա դրությամբ կա 942 ծանր պացիենտ։ ԹԱՕ սարքերին է միացված 421 մարդ։

Կարանտինային տարածքներում տեղավորված են 2 076 քաղաքացիներ, իսկ 56 041-ը ինքնամեկուսացման ռեժիմում են։

Վրաստանում կորոնավիրուսով առաջին հիվանդը հայտնաբերվել է փետրվարի 26-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ