News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված իմ դիմումից հետո՝ այսօր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը երեկ նամակով դիմել էր ՌԴ նախագահին՝ խնդրելով զբաղվել գերիների հարցով, ֆեյսբուքյան գրառում է արել՝ խոսելով եռակողմ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Այսպիսով, ելնելով ստեղծված իրապես օրհասկան վիճակից, առաջարկում ենք նաև ստեղծել եռակողմ՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով, որն անարգել կայցելի երկու կողմերում պահվող ռազմագերիներին, կկանխարգելի ռազմագերիների նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը, կճշտի նրանց ընդհանուր թվաքանակը՝ պահվող երկու կողմերում, իրական գտնվելու վայրերը և պահման պայմանները:

Հանձնաժողովը պետք է հնարավորինս արագ ստեղծվի՝ ի պաշտպանություն ռազմագերիների և հանուն նրանց անհապաղ վերադարձի իրենց ընտանիքներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ