News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ժամկետային զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց:

«Թող մեզ պատասխան տան, թե մեր երեխեքը մինչեւ հիմա ի՞նչ կարգավիճակում են եւ մինչեւ երբ պետք է մնան: Էսօր օրական գալիս ասում են՝ գյուղից դուրս արի: Բա որ գան էդ երեխքին վերցնեն տանեն, ումի՞ց ենք ուզելու: Մենք մեր գերիներին չենք կարողանում հետ բերել, բայց մեր կենդանի երեխեքին գերի թողնե՞նք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ իր որդին 1 տարի 8 ամիս դիրքերում է, Ասկերանում:

Ծնողներից Լուսինե Հարոյանն էլ նշեց, որ երեկ 5 հոգով հանդիպել են վարչապետի հետ, սակայն հանդիպումն իրենց չի բավարարել. «Վարչապետը խնդրել է 2 օր ժամանակ տալ, բայց բանակցող ծնողները դուրս էին եկել այն համոզմամբ, որ բացասական պատասխան է լինելու: Նույն Բերձորի հետ կապված վարչապետը հավաստիացրել էր, որ այն մնալու է հայկական վերահսկողության տակ, բայց այսօր նորից հանդիպեցի տեսանյութերի, որ Բերձորի, Աղավնոյի բնակիչները լքում են իրենց տները: Եթե կա հստակ տեղեկատվություն, որ Բերձորը մնում է մեզ, ինչու են մարդիկ լքում:

Իմ որդին ծառայել է Արա լեռում՝ Ջաբրայիլի մոտ: Հրետանավոր է, մասնակցել է բոլոր ծանրագույն մարտերին, վերջում եղել է Շուշիում: Այն երեխաները, ովքեր մնացել են, հավաքել ու տեղակայել են հիմնականում Մարտունիում՝ դիրքերում կամ մանկապարտեզներում ու դպրոցներում»:

Ծնողները պահանջում են զինծառայողներին, որոնք անցել են պատերազմի դժողխքների միջով, անհապաղ զորացրել եւ ուղարկել Հայաստան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ