News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Մի շարք խմբագիրներն այցելել են հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին եւ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին: Նրանցից «Արմնյուզ»-ից Լիկա Թումանյանը ներկայացրեց իրենց առաջարկը Կիմ Բալայանին. «Որպեսզի հացադուլը այստեղ չդադարի, կան մարդիկ, որոնք պատրաստ են հերթափոխով նստել այս աթոռին եւ շարունակել հացադուլը: Այսինքն հացադուլը կշարունակվի»:

Կիմ բալայանը պատասխանեց. «Ամենալավ պատասխանը այդ հարցի տվել է մեծ եղբայրս. Ասել է՝ ես չեմ ընդունում պայքարի էդ ձեւը, բայց եթե 73 տարեկան մարդը այդ որոշումը կայացրել է, ես այդ որոշումը պետք է հարգեմ: Ես չեմ եկել հացադուլի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, ես եկել եմ ասելու, որ իրավապահ մարմւինների ղեկավարները պարտավոր են իրենց ֆունկցիաները իրականացնել, պարտավոր էին քրգործ հարուցել սահմանադրական կարգը տապալելու համար: Որեւէ պաշտոնական արձագանք չկա: Գոնե ասեին՝ նյութեր ենք նախապատրաստում:

Այսօր էլ դիմել եմ ՀՀ նախագահին,  որ ինքն էլ անգործություն չդրսեւորի, թող միջազգային դատական հոգեբույժների հանձնաժողով կազմեն եւ փորձաքննության ենթարկեն այդ մարդուն: Ես կասկած չունեմ, որ ինքը առնվազն շիզոֆրենիայի երկու բանով տառապում է. մեկը մեծամոլական զառանցանքներն է, մյւսը հետապնման մանիա: Բա իմ զոհողությունը չարժե՞, որ ժողովուրդը մի քիչ ըմբոստանա»:

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանն ասաց. «Դուք արդեն ձեր քայլն արել եք: Պետք է այլ պայքարի ձեւեր գտնել»:

Կիմ Բալայանն ասաց, որ սրանով նաեւ իր մեղքն է քավում. «Ես այս երկրի քաղաքացի եմ, ՞նց ենք հանդուրժել այս բոլորը: Մեր անտարբերությունն է, որ եկել հասել է այս աստիճանի: Նախորդ պատերզմում հերոս զինվոր սարքենք, էսօր պարտված զինվոր ունենա՞նք»:

Նա հիշեցրեց, որ Փաշինյնը Արցախում հայտարարել է՝ Արցախը հայաստան է եւ վերջ. «Արդյոք նաեւ սրանով չբորբոքեցինք թշնամուն»:

Դիտարկմանը, որ Փաշինյանը հայտարարում է, որ հանրությունը չի ջկցում իր հրաժարականի պահանջին, Կիմ Բալայանն արձագանքեց, որ դա բացատրվում է նրանով, որ Փաշինյանը վիրտուալ դաշտում ավելի լավ է աշխատում, քան իրական կյանքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ