News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի 48-ամյա քաղաքացու, որը ԻՆտերպոլի կողմից հետախուզվում է թանկարժեք մեքենաների գողության եւ այլ հանցագործությունների պատճառով։ Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։ 

Տղամարդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Լյուքսեմբուրգի հարցումով։ Քննության տվյալներով՝ նա 2019 թվականի սեպտեմբերի-դեկտեմբերին հանցակիցների հետ ապօրինաբար տիրացել է 17 թանկարժեք ավտոմեքենաների։ Ավելի ուշ հանցավոր խմբի անդամներին հաջողվել է այս մեքենաներն օրինականացնել։

Ուկրաինայի քաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել Լյուքսեմբուրգի Քրեական օրենսգրքի 6 հոդվածով՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գողություն, կազմակերպված հանցավոր խմբի ստեղծում/անդամակցություն եւ փողերի լվացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ