News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակակցույցը պատահական չէր ընտրված և կարծես թե դրա հիմնավորումները սկսում են երևալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատերազմի հիմնական նպատակը կարծես թե Իրանի սահմանն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելն էր ու պատահական չէր, որ ադրբեջանական զորքերն առաջին հերթին հենց Իրանի սահմանով շարժվեցին, իսկ բուն Արցախի տարածքն Ադրբեջանի բոնուսն էր, որքան կարողանար, այնքան էլ կգրավեր, կամ որքան թույլ գտնվեր իրենցքայլական ապազգային ռեժիմը: Այսինքը, հիմնական թիրախը Արցախի բուն տարածքը չի եղել:

Հիմա հետևենք Իրանի շուրջ ընթացող զարգացումներին:

The New York Times-ի տվյալներով, վերջերս, Թրամպի ավագ խորհրդականները նրան համոզել են չհարվածել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին: Նրանց թվում են եղել փոխնախագահ Փենսը, պետքարտուղար Պոմպեոն, ՊՆ պաշտոնակատար Միլլերը և գեներալ Միլլին, քանի որ այդ հարվածները կարող են վերածվել լայնամաշտաբ ռեգիոնալ պատերազմի: Սակայն, վերջերս, Պոմպեոն չի բացառել Իրանի հանդեպ հարվածներն, ասելով, որ դա կարող է տեղի ունենալ, եթե ամերիկացիների անվտանգության խնդիր առաջանալ ու նման որոշումը ԱՄՆ նախագահի իրավասության խնդիրն է:

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն օրերս Սաուդյան Արաբիա գաղտնի այցի է կատարել, որի մասին տվյալներ են սպրդում: կան տեղակատվական արտահոսքեր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է միանալ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին:

Մինչ այդ, Իրանի արտգործնախարար Զարիֆն զգուշացրել էր, որ Իրանի նկատմամբ հնարավոր հարվածները չեն մնա որպես լոկալ պատերազմ, այլ կվերածվեն լայնամաշտաբ ռեգիոնալ պատերազմի:

Հիա վերադառնանք մեր տարածաշրջան:

Օրերս Իրանում սպանվել է միջուկային ծրագրի ղեկավարներից մեկը՝ Մոհսեն Ֆահրիզադեն: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին ու սպառնում է վրեժ լուծել: Մինչ այդ, տարիներ առաջ, սպանվել էր ևս մեկ գիտնական ու Իրանից հափշտակվել էր երկու բեռնատար գաղտնի փաստաթղթեր: Սակայն խնդիրն այն է, թե որ տարածքում են կազմակերպվում այդ գործողություններն ու որ սահմանով էր անցկացվել այդ բեռնատարները: Բեռնատարներն հատել էին Ադրբեջանի սահմանն, իսկ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է Իրանի դեմ հետախուզական գործողությունների համար որպես կենտրոն: Այս իմաստով հասկանալի է դառնում Երկրորդ Արցախյան պատերազմի ժամանակ Իսրայելի ռազմական ու մասնագտական աջակցությունն Ադրբեջանին :

Հիմա բոլորին հետաքրքրում է, թե մինչև եկող տարվա Հունվարի 20, մինչ Թրամպի հեռանալը, կսկսվի պատերազմ Իրանի դեմ, թե ոչ: Դրա հավանականությունը մեծ է: Նաև կարևոր է հասկանալ, թե այդ պատերազմի թատերաբեմում կլինի՞ Ադրբեջանն ու Իրանի սահմանում տեղակայվող սիրիացի իսլամիստներն որևէ դեր կատարելո՞ւ են, թե՝ ոչ: Նաև կարևոր է հասկանալ, Թուրքիան կներգրավվի՞ այդ պատերազմին, իսկ Իրանը կաջակցի՞ քրդերին, որպես պատասխան քայլ, թե ոչ ու բազմաթիվ այլ հարցեր են առաջանում, որոնց հանդեպ մենք, հասկանալի պատճառով, չենք կարող անտարբեր գտնվել:

Հ.Գ. Ինչո՞ւ է Իրանի միջուկային ծրագիրն այնդքան անհանգստացնում Իսրայելին: Իսրայելը տարածաշրջանում միակ միջուկային երկիրն է, որը նրա անվտանգության հիմնական երաշխիքն են: եթե Իրանը ստեղծի իր միջուկային համալիրն, ապա հասկանալի է, որ որպես պատասխան քայլ դա նույնպես կանեն Թուրքիան ու Սաուդյան Արաբիան, որոնք, ի դեպ, արդեն գաղտնի կերպով նախապատրաստական աշխատանքներ են այդ ուղղությամբկատարում։ Այդ դեպքում Իսրայելի անվտանգության միջուկային երաշխիքը հոդս է ցնդում: Դա Իսրայելի համար կյանքի խնդիր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ