News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանության համար վրեժխնդիր լինելու Իրանի խոստումից հետո շաբաթ Իսրայելը ամբողջ աշխարհում իր դեսպանատներում բարձր մարտական պատրաստականության վիճակ է հայտարարել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Israeli N12-ը։

Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտարարել են, որ նախարարությունը չի մեկնաբանում արտասահմանում իր ներկայացուցչությունների անվտանգության հետ կապված հարցերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահը եւ այլ բարձրաստիճան անձինք խոստացել էին կոշտ պատասխան տալ Ֆահրիզադեի սպանությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ