News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մտավորականների հավաքի նպատակը անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների ձայնը լսելի դարձնելն է։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին,  ասաց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը  Երեւանի Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ:

«Այսօր այստեղ հավաքվել ենք, որ լսելի դարձնենք այն ծնողների ձայնը, որոնց երեխաները պատերազմի ընթացքում կորել են։ Լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաները կորել են։ Եվ որ ամենադաժան է՝ լսելի դարձնել այն ծնողների ձայները, որոնց երեխաները զոհվել են և մինչև օրս չեն ունեցել հնարավորություն վերցնել զոհված երեխաների դիերը։ Մեր կողքին կանգնելով դուք ավելի լսելի եք դարձնում մեր ձայնը», - ասաց Մհեր Մկրտչյանը։

Մհեր Մկրտչյանի պնդմամբ՝ այսօր որևէ քաղաքական գործիչ հարթակ չի բարձրանալու, որպեսզի ակցիայի կազմակերպիչները չմեղադրվեն աթոռակռվի մեջ։

«Հայասատնում չկա իշխանություն և մենք պայմանավորվել ենք այսօր չխոսել Նիկոլ Փաշինյանի մասին։ Ոչ մի քաղաքական գործիչ այսօր այս հարթակ չի բարձրանա։ Պատճառն այն չէ, որ մենք նրանց արհամարհում ենք։ Մենք հասկանում ենք, որ այս ձևաչափով քարոզչական մեքենան և ֆեյքերի բանակը ինձ, Թոխատյանին, Գրիգորյանին մեղադրելու է աթոռակռիվ անելու մեջ։ Եթե դուք համաձայն չեք այս կետերի հետ, գնացեք և յուրաքանչյուր տեղ կազմակերպեք ձերը և այս հարթակ մի բարձացեք»,- նշեց Մկրտչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ