News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքական արտադրության Bayraktar TB2 հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերը եւ ամերիկյան FGM-148 Javelin ՀՏԿՀ-ները Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից օգտագործվել են Նիկոլաեւի շրջանի «Շիրոկի Լան» զորակայանում վերջերս անցկացված զորավարժությունների ժամանակ: Այս մասին հաղորդվում է «Ռազմական մեկնաբան» Telegram-ալիքում:

Զորավարժությունների սցենարի համաձայն, զորքերը գործել են ուրբանիզացված տարածքի եւ հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային մարտի միջոցների կիրառման պայմաններում:

«Զորավարժությունների ժամանակ Bayraktar TB2-ի եւ Javelin-ի համադրումը փաստացի Ադրբեջանի զինված ուժերի ղարաբաղյան փորձի եւ նույն ԱԹՍ-ների ու Spike-ER ՀՏԿՀ-ի փոխգործակցության իմիտացիա է ստեղծել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ