News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 19
USD
522.19
EUR
629.92
RUB
7.03
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Գեղամ Մանուկյանը և Կիմ Բալայանը ծայրահեղ միջոցով են փորձում արթնացնել հասարակությանը։ Այս մասին այսօր՝ նոյմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, որը մի քանի խմբագիրների հետ այցելության էր եկել հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին եւ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին։

«Իմ կարծիքով՝ հիմա երկրում անիխշխանություն է և պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա կամ կհիշի, որ նա էլ է լրագրող եղել, ինչ-որ բանի դեմ պայքարել, ընդվզել, և այս բոլոր գործընկերները նրա կողքին են կանգնել: Այնպես որ,  Գեղամն էլ, մնացածն էլ այս պահին չեն պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ, ես համարում եմ, որ նրանք այս ծայրահեղ ճանապարհով փորձում են արթնացնել հասարակությանը, որովհետև ինչպես տեսնում ենք՝ դեռ գործընթացները շարունակվում են, և մենք օր օրի արդեն Հայաստանից ենք մեծ կտորներ կորցնում»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։

 Ըստ «Արմնյուզի» թղթակից Լիկա Թումանյանի առողջ ապագա ունենալու համար հասարակությունը պետք է ստանա իր հարցերի պատասխանները։

«Հրաժարականը դա մեկ պահանջ է, պատասխանատվության ենթարկելը և քրեական գործ հարուցելը երկրորդ պահանջն է։ Առողջ ապագա և հոգեբանական առողջ կերպար ունենալու համար մենք պետք է ստանանք մեր հարցերի պատասխանները, հակառակ դեպքում մենք կմնանք ասեկոսեների և միֆերի ազդեցության տակ։ Մենք պետք է պահանջենք, որ քրեական գործեր հարուցվեն, լինեն բաց դատաքաննություններ, մենք լսենք և հարցերը և պատասխանները», -նշեց Լիկա Թումանյանը։

Սաթիկ Սեյրանյանի կարծիքով լրագրողներին բոլոր իշխանություններն են փորձել թիրախավորել, բայց նման կարգի հետապնդում լրագրողների և հրապարակումների նկատմամբ չի եղել։

«Մեր լրատվամիջոցին եկել է մոտ 20 տուգանքի զգուշացում, բայց մենք որևէ բան հրապարակում չենք հեռացնել, որովհետև մեր՝ լրագրողներիս կոչումն է ճշմարտությունը տեղ հասցնելը, այն էլ նման ճակատագրական պահի, երբ օրվա իշխանությունը որոշումները կայացնում է զուտ քաղաքական նպատակներով։ Եթե նրանք գոնե մեկ վայրկիյան մտածեին մարդկային կյանքի մասին այդ համաձայնագրի մեջ գերիների դուրս բերման հստակ ժամկետներ կսահմանեին։ Ես ցավում եմ Արծրուն Հովհաննսիյանի համար։ Ես ցավում եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը երկրի համար այդ հույժ կարևոր տեղեկատվությունը քննարկում էր Աննա Հակոբյանի հետ։ Իրենց նպատակը լռեցնելն էր, որ հասարակությունը այդ թմբիրից դուրս չգա, և իրենք անեն իրենց անելիքը։ Հիմա էլ շարունակում են կոծկել տեղեկատվությունը, մանիպուլացնել հասարակությանը, որ իրենց գործը մինչև վերջ անեն», -նշեց Սաթիկ Սեյրանյանը։

Տպել
Ամենաշատ