News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
519.19
EUR
629.57
RUB
7.08
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաեւ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը նշել է, որ հայկական կողմը մեծ կարեւորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջնորդությամբ՝ սեպտեմբերի 27-ից ադրբեջանաթուրքական ագրեսիայի արդյունքում արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորած եւ վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքներին, ինչպես նաեւ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ճակատագրերի պարզաբանման եւ հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացների ուղղությամբ պատվիրակության կողմից ցուցաբերվող աջակցությանը:

Եվս մեկ անգամ շեշտվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային եւ հարավարեւելյան հատվածներում՝ մարտական գործողությունների անցկացման տարածքներում, ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ԿԽՄԿ պատվիրակության միջնորդությամբ, դեռեւս անհայտ գտնվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաեւ զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման եւ փոխանակման աշխատանքների իրականացման կարեւորությունը:

ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը շնորհավորել է Վ.Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հավաստիացրել, որ պատվիրակությունը, իր իրավազորությունների շրջանակում, կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը վերոնշյալ գործընթացի կազմակերպման ուղղությամբ:

Վաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում տիկին Մեյթրոյի գործունեությունը եւ պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին մաղթել արգասաբեր աշխատանք՝ հետագա առաքելության ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ