News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԳԴՀ իրավապահ մարմինների աշխատակիցները Բեռլինում ձերբակալել են երկու խարդախների, որպես ոստիկաններ են ներկայացել եւ փորձել են տուգանել անցորդներին՝ կարանտինային միջոցները չկատարելու մեղադրանքով: Այս մասին ասվում է շաբաթ օրը Գերմանիայի մայրաքաղաքում ոստիկանության տարածած զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Չարագործները Մաուերպարկում մոտեցել են երկու երիտասարդների, ներկայացել են որպես ոստիկաններ, ովքեր պատասխանատու են կարանտինի պահպանման համար: Խաբեբաները պահանջել են 1000 եվրո տուգանք վճարել եւ խուզարկել են անցորդներից մեկին: Երիտասարդները զանգահարել են ոստիկանություն, որին հաջողվել է թարմ հետքերով բռնել կասկածյալներին:

Անցյալ չորեքշաբթի գերմանական իշխանությունները պայմանավորվել էին մինչ դեկտեմբերի 20-ը երկարաձգել Գերմանիայում կարանտինի մասնակի ռեժիմը: Գերմանիայում թույլատրվում են մասնավոր հանդիպումները՝ երկու տնից ոչ ավելի, քան հինգ մարդ: Իշխանությունները խստացրել են առեւտրային կետեր այցելելու կանոնները: Յուրաքանչյուր 10 ք/մ տարածք կարող է ընդունել մեկ այցելուի: Հատկապես լարված իրավիճակ ունեցող մարզերում, ութերորդ դասարանից սկսած, կներդրվի մի քանի հերթափոխով ուսուցում:

Կարանտինային ռեժիմը Գերմանիայում գործում է նոյեմբերի 2-ից, ի սկզբանե նախատեսվում էր, որ այն կտեւի մինչեւ դեկտեմբեր, սակայն վարակի տարածման տեմպը չի դանդաղել մինչեւ ցանկալի մակարդակ: Այժմ երկրում փակ են ռեստորանները, բարերը եւ գաստրոնոմիական այլ հաստատությունները, սնունդն ու ըմպելիքը թույլատրվում է վաճառել միայն տանելու համար: Ֆիթնես-ակումբները, տատու-սրահները, լողավազանները, գեղեցկության եւ մերսման ստուդիաները, թատրոնները, կինոթատրոնները եւ համերգասրահները դադարեցրել են աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ