News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


եզանից ոչ ոք չի հասկանում՝ ինչպես կատարվեց, ոնց, ինչ սյուժեով զարգացավ այս ամենը, վերջին երկուսուկես տարիներին ինչպես եղավ և ինչ նպատակի համար էր այս ամենը, ինչպես կարող է մի մարդ բղավել՝ իմ սիրելի ժողովուրդ, հետո կարճ ժամանակ հետո այսպես վարվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, մտավորականների ակցիային լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Էմմա Պետրոսյանը:

«Ես ուզում եմ հասկանալ՝ ազնվություն, պարտավորություն, հայրենիք, հայ, ժողովուրդ էսպիսի հնչեղ մտքեր ասող մարդն ինչպես կարող էր այսպես վարվել։ Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց սա հասկացվածության եզր նույնիսկ չունի։ Ես պահանջում եմ այս ինչուների պատասխանը, բայց ցավս այնտեղ է, որ այն բոլոր կորած մարդիկ, որոնք գնացին այս հայրենիքի, այս մտքերի, այս ոգու առաջ, իսկ այսօր մենք չգիտենք, թե ինչ պետք է պատասխանենք, որտեղ պետք է փնտրենք նրանց։ Խնդրում եմ, աղերսում եմ՝ մի վարվեք հայ ժողովրդի հետ այսպես, սա անբարոյականություն է։ Խնդրում, ծնկաչոք աղերսում եմ՝ մենք պետք է կարողանանք բարձրաձայնել ճշմարտությունը, պետք է բարձրաձայնենք բոլոր սուտ խոսացողների, կեղծիքների, սուտ խոսացողների, սխալների համար, որոնք կատարվել են»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ