News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Ռազմագերիների և անհետ կորածների հարազատների հետ վարչապետի հանդիպմանը լրատվամիջոցները չեն մասնակցել, նրանց ստորաբար խաբել են, որ լրատվամիջոցների մասնակցության դեպքում ձեր երեխաների համար վատ կլինի մյուս կողմում։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «TV5» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը, որն այլ լրատվականների խմբագիրների հետ գնացել էր զորակցելու Կառավարության շենքի մոտ հացադուլ անող Գեղամ Մանուկյանին։

«Դա միտումնավոր ասված խոսք է, որ ծնողներին հանեն լրատվամիջոցների դեմ։ Ծնողներին ստորաբար խաբում են, ինչպես խաբել են 2․5 տարի բոլոր բնագավառներում։ Այս մարդիկ առանց խաբելու չեն կարող իշխել։ Իրենց ճշտմարտությունը շատ հստակ է՝ սուտ։ Եթե լրատվամիջոցը փորձում էր ճիշտ բան ներկայացնել միանգամից ոստիկանությունը այցելում էր և տուգանք էր գրում։ Արծրուն Հովհաննիսյանը նստած Ստեփանակերտի միասնական կենտրոնում ստատուս է գրում, որ հիմա գտնվում է Հադրութում և այստեղ բոլորը հայեր են։ Դա գրում է այն ժամանակ, երբ լուրը տարածվում է, որ Հադրութն ընկած է։ Այդ մասին ինձ պատմել են լրագրողները, որոնք եղել են այնտեղ»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ հիմա էլ իշխանությունը շարունակում է խաբել։

«Մանե Գևորգյանն ասաց, որ Սոթքում ադրբեջանցիներ չկան։ Ես գրեցի՝ եթե կառավարության խոսնակը հերքում է, ուրեմն հավատացեք, որ կա։ Եվ հետո պարզվեց, որ այո, Սոթքում ադրբեջանցիներ են։ Մանե Գևորգյան, ինչո՞ւ ես ստում։ Ես չեմ հավատում նրանց ասած ոչ մի բառի։ Հիմա ծնողները հավատում են, որովհետև իրենք իրենց համոզում են, որ հավատան»։

Անդրադառնալով ԱԺ–ում իրենց հեռուստաընկերության լրագրողի և իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի միջև միջադեպին, երբ պատգամավորը լրագրողին սպառնացել էր, թե՝ «պատերազմն ավարտվի, դուք ձեր հալը կտեսնեք», Հարություն Հարուփյունյանն ասաց. «Երկու գործ կա՝ մեկը մենք դիմեցինք դատախազություն, դատախազությունը մակագրել է ՀՔԾ։ Երկրորդ գործն ընդունվել է վարչական դատարան, մենք պահանջել ենք վարչական դատարանում 840.000 դրամի փոխհատուցում և որ այդ գումարը փոխանցվի զինվորի ապահովագրման հիմնադրամ։ Այս գումարը ներկայացնելիս հաշվել ենք պատգավորի մեկ ամսվա աշխատավարձը և պարգևավճարը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թե ինչ ծանր որոշումներ են մեզ սպասում առջեւում, երեւի հայտնի է Արայիկ Հարությունյանին եւ Փաշինյանին. Վարդգես Բաղրյան
Դա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ դեռ հոկտեմբերի վերջին խոսում էր ցավոտ որոշումների եւ կապիտուլյացիայի մասին, ինչը տեղի ունեցավ…
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ԲՀԿ նախագահը դեսպան Կոպիրիկինին խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին...
Չգիտենք՝ թշնամին Սեւանա լիճը կթունավորի՞, թե՞ ոչ. Վարագյանը՝ գետերի ակունքներն Ադրբեջանին հանձնելու մասին
Քարվաճառը մեծ նշանակություն ուներ մեզ համար, որովհետեւ այնտեղ են գտնվում այն հիմնական գետերի ակունքները, որոնք սնուցում են ինչպես…
Մեծ Շենի դպրոցն այդպես էլ չի բացվել, գյուղացիները վախենում են գյուղ վերադառնալ. ինչ իրավիճակ է Արցախի գյուղերում
Հիմա որտե՞ղ է ապահով, որ մեր գյուղում էլ հանգիստ լինի…
Le Monde. Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից
«Գերագույն գլխավոր հրամանատարը», ըստ ամենայնի, պատրաստ չէ հրաժարվել նաեւ հայերի նկատմամբ ատելություն հրահրելու հռետորաբանությունից, իսկ դա հակասում է «ղարաբաղյան խնդիրը լուծված է» սեփական հայտարարություններին․․․
Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության...
Ամենաշատ