News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իշխանությունը հոգեվարքի մեջ է և ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել, ես խորին հիասթափություն եմ ապրում, որովհետև ժամանակին հավատացել եմ և այսօր ուղղակի ինձ տապալված եմ զգում: Այս մասին լրագրողների հետ զրույցում  այսօր` նոյեմբերի 28-ին, ասաց դերասան Միքայել Պողոսյանը:

«Մեր այսօրվա այստեղ գտնվելու նպատակը միաբանվելն է հանուն այն տղաների, որոնք հիմա գտնվում են ուղղակի անելանելի վիճակում: Այսօր բոլորիս ուշքն ու միտքը պետք է լինի մեր տղաներին հետ բերելը, չգիտեմ՝ դա ոնց պետք է անենք, բայց պետք է անենք: Ամեն հայ արթնանալուց պետք է մտածի՝ ինչ կարող եմ ես անել տղաների համար, այս երկիրը վերականգնելու համար: Մենք պետք է սովորենք նորից ապրենք այս պայմաններում»,- ասաց նա:

Նա ասաց, որ իշխանությունից հիասթափվել է պատերազմի սկզբին, և իշխանությունը մեղավոր է պատրազմի համար:

«Սա դավաճանություն է ուղղակի, ակնհայտորեն բոլոր փաստերով, բոլոր եզրահանգումներով, դու հասկանում ես, որ չէր կարող հայ զինվորը պարտվել, բոլորս ենք մեղավոր, ոչ թե մեկ հոգին»,- ասաց Միքայել Պողոսյանը:

Լրագրողի դԴիտարկմանը՝ այդ մեկ հոգին հրաժարական չի տալիս, նա ասաց. «Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու, բայց լավ չի լինելու, ես ցավով եմ ասում դրա մասին, ես չեմ ուզում, հայ ենք, բայց այսպիսի սխալ գործե՞լ, դավաճանությունը գործե՞լ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ