News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիան Իրանում միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո բոլոր կողմերին կոչ է արել հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի սրմանը տանող ցանկացած քայլից: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը՝ Funke մեդիախմբի համար շաբաթ օրը հրապարակված մեկնաբանության մեջ:

«Մենք չափազանց մտահոգված ենք Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մասին Իրանից ստացված հաղորդագրություններով: Մենք դեռ չունենք մեր սեփական տեղեկությունները դեպքի մասին»,- ասել է Մաասը: «Եվ այնուամենայնիվ, արդեն պարզ է, որ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը կրկին սրել է իրավիճակը տարածաշրջանում՝ այն դեպքում, երբ մեզ այդպիսի սրացում ընդհանրապես պետք չէ»,- ասել է նախարարը:

ԳԴՀ ԱԳ նախարարի խոսքով՝ «ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց մի քանի շաբաթ առաջ կարեւոր է պահպանել Իրանի հետ բանակցությունների համար առկա տարածքը, որպեսզի Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունը լուծվի բանակցությունների միջոցով», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս առումով մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հրաժարվել քայլերից, որոնք կհանգեցնեն իրավիճակի հետագա սրման»,- եզրափակել է Մաասը:

Ուրբաթ օրը Fars գործակալությունը տեղեկացրել էր Դամովենդ քաղաքի (Թեհրանի շրջան) մոտակայքում ֆիզիկոսի դեմ մահափորձի մասին: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հաստատելէր, որ Ֆահրիզադեն վիրավոր էր եւ մահացել է հիվանդանոցում: ISNA-ն հայտնում է, որ իրանական բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սեյեդ Աբդոլ-Ռահիմ Մուսավին հայտարարել է սպանությանը Իսրայելի ու ԱՄՆ-ի մասնակցության մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ