News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Յուրաքանչյուր ոք, որն ասում է, որ մեր երեխաները ապագայում խաղաղ կծառայեն, պետք է գիտակցի, որ Հայասատանի Հանրապետությունը ամբողջությամբ դառնում է սահմանամերձ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։ 

«Երբ երկուշաբթի մենք սկսում էինք հացադուլը, ասում էինք, որ սա ընդդեմ Նիկոլ Փաշինյանի չէ, այլ հանուն Հայաստանի Արցախի  անվտանգության։ Մենք ասում էինք, որ Նիկոլ Փաշինայանի՝ օր առաջ հեռացումը մեզ ավելի պաշտպանված կդարձնի, ավելի վտանգավոր եզրագծի չի հասցնի։ Հինգշաբթի օրը տեղի ունեցավ Սոթքի դեպքը։ Նիկոլ Փաշինյանն իր զիջողականությունը, ռազմաքաղաքական սխալները փորձում է արդարացնել անհիմն փաստարկներով։ Նրա՝ ամեն վայրկյան ավել մնալը սպառնում է Սյունիքի սահմանին, այլ սահմանագծերի։ Երեկ կառավարությանը հարցում ենք անում՝ հայտնի Տիգրանաշենի շուրջը քննարկում կա, թե` ոչ։ Մինչև հիմա չեն ասում։ Ով Հայաստանի քարտեզին կամ դեպի Սյունիք ճանապարհին ծանոթ է, կպատկերացնի՝ ինչի մասին է խոսքը։ Հայաստանի արյունատար երակներն են հիմա կտրվում։ Եվ բոլոր մեր հայրենակիցները, որոնք մտածում են՝ զինադադար է, մեր երեխաները ապագայում խաղաղ կծառայեն, պետք է ամեն մեկը գիտակցի՝ Հայասատանի Հանրապետությունն ամբողջությամբ դառնում է սահմանամերձ։ Ամուլսարի դեմ պայքարողը պետք է հասկանա՝ փրկվեցին Ամուլսարի ենթադրյալ վտանգից, այսօր թշնամու վտանգը շատ ավելի զորեղ է։ Հայաստանի աղբյուրների մեծ մասը, որոնցով էին ձևավորվում Հայաստանի գետերը, այլևս ադրբեջանցիների ձեռքում են։ Միայն անգիտակից ղեկավարը կարող էր այդպես վարվել երկրի հետ։ Մի մեծ բաց վերք, որ ամեն վայրկյան արյունահոսում է՝ մեր ռազմագերիների և անհետ կորածների ճակատագիրը։ Ամենասարսափելին և զզվելին՝ խաբում են նույնիսկ նրանց հարազատներին», -ասաց Մանուկյանը։

 Գեղամ Մանուկյանը նշեց, որ փորձելու է համոզել Կիմ Բալայանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

«Քիչ առաջ խմբագիրները Կիմ Բալային խնդրեցին դադարեցնել հացադուլը։ Իհարկե, նա շատ համառ է, որովհետև առաջին օրվանից ենք խնդրում։ Բայց մեզ տեղեկացրին, որ բժշկական եզրակացություն կա, որ իր առողջությանը հացադուլը վտանգ է։ Ես ամեն ինչ անելու եմ, որ Կիմ Բալայանը դադարեցնի հացադուլը, որովհետև բարոյապես ես եմ պատասխան տալիս, որովհետև քո նախաձեռնությամբ է մեկնարկել հացադուլը, այսօր էլ վտանգում ես հացադուլավորներից մեկին», -նշեց Գեղամ Մանուկյանը։

 Ըստ Գեղամ Մանուկյանի՝ «Իմ քայլը» դաշինքը անմեղսունակների դաշինք է՝ հաշվի առնելով վերջին շրջանի զարգացումները։

«Համաձայանություն չեմ ունեցել անունը ասելու, բայց ինձ պատգամավոր-լրագրող Բաբկեն Թունյանն է մոտեցել հացադուլը դադարեցնելու հորդորով։ Ես ասել եմ՝ ոչ։ «Իմ քայլը» դաշինքում, ովքեր մնացել են, շատերի հետ ունեցել եմ ընկերական հարաբերություններ, շատերի հետ՝ մասնագիտական համագործակցություններ, շատերի հետ եղել ենք տարբեր համաժողովներում փորձելով հայկական շահերը պաշտպանել։ Բայց ասեմ անկեղծորեն, որովհետև ընկեր, գործընկեր կորցնելը միշտ ցավոտ է։ Ինձ համար այդ խմբակցությունը գոյություն չունի, որովհետև այդ խմբակցությունում հավաքված են անմեղսունակները։ Եթե ես իմանամ, որ իմ խմբակցության մեջ Ազգային ժողովի անմեղսունակ փոխնախագահ ունեմ, եթե ես իմանայի, որ իմ խմբակցության մեջ անմեղսունակ պատգամավոր ունեմ, որն անգամ գլխավոր շտաբի պետ պաշտոնն չի կարողանում ճիշտ արտաբերել, ես դուրս կգայի։ Իմ պատիվը և արժանապատվությունը շատ ավելի կարևոր է, քան այդ՝ մի քանի տարվա մանդատը։ Բայց այս մի քանի զարգացումների, նրանց ապուշ հիմնավորումներից հետո հասկանում եմ, որ այդ խմբակցությունը կարելի է կոչել անմեղսունակների դաշինք», -ընդգծեց Մանուկյանը։

Մանուկյանի կարծիքով՝ իշխանությունը կարող էր սխալվել և իրենց 50 տոկոս ցածր պարգևավճար տար, սակայն հայրենիքի հարցում սխալվելու իրավունք չուներ։

«Ամեն պաշտոնյա, որն ասում է՝ սխալներ եղել են, թող գնա, իր տունը նախագծելիս սխալ հաշվարկ անեն, հիմքը սխալ լինի, Աստված մի արարսցե, տանը մարդ լինի, և այդ տունը փլվի։ Թող ասեն դա սխալ է, բայց խնդրում եմ՝ հայրենիքի հաշվին չասեն՝ սխալ է, դա սխալ չէ, դա հանցագործություն է, դավաճանություն, դա հայրենիքը կորցնել է։ Միգուցե իրենց անմեղսունակության պատճառով է, որ ասում են սխալ է։ Չէ դա մեծագույն կորուստ է, բայց դա արդեն իրենց ինտելեկտուալ մակարդակի և հայրենիքի հանդեպ վերաբերմունքի հարցն է»,- ամփոփեց  Գեղամ Մանուկյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ