News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անցած օրվա ընթացքում Հայաստանի տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2115 մարդ, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 14-ից մինչ օրս 21 083 փախստական է վերադարձել նախկին բնակության վայր:

Նշվում է, որ «շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է»:

Ռուս խաղաղապահները նաեւ շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ:

«Օրվա ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել են Ստեփանակերտի 2,85 կմ ճանապարհներ, 5,9 հա տեղանք: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 104 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում մաքրվել է 14,67 հա տարածք, 5,5 կմ ճանապարհ, 81 բնակելի շենք, հայտնաբերվել եւ ոչնչացվել է 416 պայթյունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ