News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսից մահացել է Ագրարային համալսարանի երկարամյա դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆրունզիկ Ոսկանյանը:

«Համավարակը մեզանից խլեց Ագրարային համալսարանի երկարամյա դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆրունզիկ Ոսկանյանի կյանքը։ Բարեսիրտ, կենսախինդ բնավորությամբ մեր տաղանդավոր, աշխատասեր եւ իր գործի նվիրյալ դասախոսի, գործընկերոջ ու ընկերոջ, եզակի մտավորական ընտանիքի հոր պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրա ուսանողների, գործընկերների ու նրան ճանաչողների սրտում։ Հանգչեք խաղաղությամբ, սիրելի պարոն Ոսկանյան, մենք դեռ երկար ենք շարունակելու փայփայել Ձեր թողած հետքը, Ձեր խոսքի ու խրատի ուժն ու հմայքը։ Ցավակցում ենք Ոսկանյանների ընտանիքին ու մերձավորներին»,-ասվում է համալսարանի տարածած հաղորդագրությունում։

Տպել
Ամենաշատ