News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ժամկետային զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հնարավոր չէ նրանց զինծառայող երեխաներին  տեղափոխել Հայաստան, հնարավոր է որոշակի ժամանակով փոխարինել հայաստանցի զինծառայողներով: Այս մասին ասաց նախարարի հետ հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողի ծնողը:

«Հնարավոր չի, որ բանակն էնտեղից գա, կարող են կռվի մասնակցած երեխաներին 10-օրյա արձակուրդ տրամադրեն, նրանց փոխարինելով էստեղի ժամկետայիններով: Հետեւաբար մեր պահանջը չի բավարարվել:Նախարարից հարցրեցինք՝ դու թուրքի վրա վստա՞հ ես, որ դիվերսիա չի անելու, ասաց՝ ոչ, կարողա Երևան էլ գան մտնեն»,- ասաց նա:

Ծնողները նույնիսկ ծայրահեղ տարբերակ են առաջարկել,  սեփական ուժերով գնալ եւ զինծառայողներին տեղափոխել Հայաստան, սակայն նախարարն ասել է, որ ավելի վատ կլինի իրենց համար:

«Մենք ասացինք, որ նույնիսկ պատրաստ են 9-10 տարի նստենք, միայն գնանք մեր երեխեքին բերենք, ասեց ավելի վատ ձեզ համար»,- հավելեց ակցիայի մասնակիցը:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից 5 հոգու հետ նախարարը կհանդիպի նաեւ վաղը:

Նշենք, որ երեկ նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով բավական կոշտ է արձագանքել ծնողների պահանջին:

Այսօր ծնողները պահանջագիր են ներկայացրել վարչապետին` նրան 2 օր տալով հարցը լուծելու համար, այլապես իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ