News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուս զինվորականները Սեւ ծովի չեզոք ջրերի օդում պետական սահմանին մոտեցող օդային թիրախ են հայտնաբերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պաշտպանության վերահսկման ազգային կենտրոնը:

«Օդային թիրախը բացահայտելու եւ Ռուսաստանի պետական սահմանի խախտումը կանխելու համար հարավային ռազմական օկրուգի ՀՕՊ ուժերից «Սու-27» կործանիչ է օդ բարձրացվել: Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախը նույնականացրել է որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական հետախուզական RC-135 ինքնաթիռ եւ ուղեկցել է նրան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմական ինքնաթիռը փոխել է իր ընթացքը եւ շրջվել է Ռուսաստանի սահմանից, «Սու-27»-ը վերադարձել է ռազմակայան:

Կենտրոնն ընդգծել է, որ կործանիչի թռիչքը համապատասխանել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին:

«Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում թույլ չի տրվել»,- եզրակացրել են գերատեսչությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ