News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Փախստականների թիվը, ովքեր կարողացել են ռուս խաղաղապահների օգնությամբ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ վերադառնալ, գերազանցել է 23 500-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Ընդհանուր առմամբ, 23 514 փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրերը»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռուս խաղաղապահները գտնվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` համաձայն նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների:

Խաղաղապահ զորախմբի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Ռուսաստանի դիտակետերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի երկայնքով: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը գտնվում է Ստեփանակերտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ