News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում մեկուկես տարի ազատազրկման է դատապարտվել 19-ամյա մի երիտասարդ, ով սպառնացել է հաշվեհարդար տեսնել լիցեյի ուսուցչի հետ, «ինչպես Սամուել Պատիի հետ»՝ ուսուցչի, որին սպանեց եւ գլխատեց իսլամական ահաբեկիչը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Le Figaro թերթը շաբաթ օրը, վկայակոչելով Նիցցայի դատախազությանը, հաղորդել է որ տղամարդը, որը նախկինում իրավապահների տեսադաշտում չի եղել, սպառնալիք է տարածել սոցիալական ցանցերում: Նոյեմբերի 27-ին դատարանում երիտասարդը փորձել է արդարանալ նրանով, որ դա կատակ է եղել՝ նախատեսված իր ընկերուհու համար:

Նա սոցիալական ցանցերում տեղեկություններ է տեսել այն մասին, որ 30-ամյա ուսուցիչը բացատրություններ է պահանջել ուսանողներից, որոնց կասկածել է քննությանը խաբելու մեջ: Դրանից հետո տղամարդը հետեւել է ուսուցչի անձնական հաշիվին մեկ այլ ցանցում եւ այնտեղ սպառնացել, որ կսպանի նրան, ինչպես Կոնֆլանս-Սենտ-Օնորին քաղաքում սպանել են ուսուցիչ Սամուել Պատիին այն բանից հետո, երբ նա դասարանում ցույց է տվել ուսանողներին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:

Ուսուցչի փաստաբանը դատարանում ասել է, որ իր պաշտպանյալը սպառնալիքը ստանալուց հետո երկու շատ դժվար շաբաթ է անցկացրել: Նա ստիպված է եղել կասեցնել եւ հեռացնել իր անունը փոստարկղից, մինչ ոստիկանությունը նույնականացնում էր չարագործին:

Օրենքի համաձայն, ամբաստանյալին սպառնում էր յոթ տարվա ազատազրկում` ահաբեկչական գործողությունները հրապարակավ արդարացնելու եւ էլեկտրոնային միջոցներով մահվան սպառնալիքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ