News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 20
USD
519.31
EUR
629.4
RUB
7.04
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է երկու «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Տարոն Ս․, ծնված 1991 թ. և Հովհաննես Թ․, ծնված 1998 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաների վարորդները և ուղևորներ Լիանա Բ․-ն (ծնված 1988 թ.), Անանիկ Վ․ն (ծնված 2002 թ․), Դավիթ Վ․-ն (ծնված  2001 թ․), Ֆերդինանտ Ն․-ն (ծնված 2000 թ․) և Գուրգեն Ա․-ն (ծնված 2001 թ․). տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առանձնատնից գողություն արած անձինք վթարի են ենթարկվել ու բռնվել
Նրանք տեղում բռնվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Տարոնի բաժին...
Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր․ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ժամը 11:30-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները...
Բացասական հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք տուգանքը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում․ ՃՈ
Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները...
Բացահայտվել են Երեւանում բնակարանային գողության, գողության փորձի եւ գողությանն օժանդակելու դեպքերը
Գործն ուղարկվել է դատարան...
Երեւան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից եւ հենակետից մեկական մարտական հաշվարկ…
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել...