News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 28
USD
518.16
EUR
628.06
RUB
6.89
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Շաբաթ Փենսիլվանիայի գերագույն դատարանը մերժել է ընտրությունների արդյունքների հավաստագրումը դադարեցնելու մասին միջնորդությունը, որը ներկայացրել էր հանրապետական պատգամավոր Մայք Քելին, գրում է Politico-ն:

Ավելի վաղ Քելին եւ եւս երկու սենատոր միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ վիճարկելով փոստի միջոցով ընտրություններին քվեարկելու սահմանադրական հիմքերը: Նրանք խնդրել էին դատարանին կամ կասեցնել նախագահական ընտրությունների հավաստագրման արդյունքները, կամ թույլ տալ իշխանության օրենսդիր մարմնին նշանակել ընտրողներին:

Գերագույն դատարանը միաձայն վճռել է, որ ընտրությունների արդյունքների հավաստագրումը դադարեցնելու փորձը ձեռնարկվել է շատ ուշ:

«Միջնորդությունը ներկայացնելու պահին՝ 2020 թվականի նոյեմբերի 21-ին Փենսիլվանիայի միլիոնավոր ընտրողներ արդեն կատարել էին իրենց ընտրությունը 2020 թվականի հունիսին նախնական քվեարկության, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերին համընդհանուր ընտրությունների ժամանակ»,-նշված է դատարանի վճռի մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի ներկայացուցիչները ներկայացրել են տասնյակ հայցեր՝ վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը:

Դատարանը դեռեւս մերժում է ԱՄՆ նախագահի քարոզարշավի ներկայացուցիչների հայցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ