News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 28
USD
518.16
EUR
628.06
RUB
6.89
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իրանը հայտնվել է ծայրահեղ բարդ դրության մեջ միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունից հետո. Նրանք, հավանաբար, դեռեւս չեն որոշել՝ ինչպես գործել ստեղծված իրավիճակում: Այդ կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը СNN-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հարցին՝ ինչ պատասխան միջոցներ եւ քայլեր կարող է ձեռնարկել Իրանի ղեկավարությունը տեղի ունեցածի լույսի ներքո, նա պատասխանել է. «Չեմ կարծում՝ նրանք ինքները գիտեն: Ենթադրում եմ, որ վերջին տարիներին նրանք լուրջ անհաջողություններ են գրանցել: Սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին: Կատարվել էին հարձակումներ միջուկային ծրագրին եւ բալիստիկ հրթիռներին վերաբերող մի քանի կարեւորագույն օբյեկտների վրա»:

«Դա վկայում է, որ նրանք, ովքեր կանգնած են հարձակումների հետեւում, կարող են հայտնվել Իրանում գրեթե ամենուր»,-ընդգծել է Բոլթոնը: «Կարծում եմ՝ նրանք շատ բարդ վիճակում են»,-նշել է նա՝ խոսելով Թեհրանի իշխանությունների մասին:

Մտորելով այն մասին, թե ով է կանգնած Ֆահրիզադեի սպանության հետեւում, Բոլթոնը հավելել է. «Ըստ ամենայնի՝ թիրախը Ֆահրիզադեն էր եւ նա սպանվել է: Մենք չգիտենք՝ ում կողմից: Այդ մասին կարելի է միայն ենթադրել»: Հարցին՝ կարո՞ղ էր արդյոք ամերիկյան կողմը մասնակից լինել Ֆահրիզադեի սպանությանը կամ նախապես տեղեկացված սպանության ծրագրերի մասին, նա պատասխանել է. «Մեզ պետք է սպասել տեղեկատվությանը, որը կհրապարակվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ