News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Չեռնոգորիայում Սերբիայի դեսպան Վլադիմիր Բոժովիչը հայտարարվել է «պերսոնա նոն գրատա» եւ պետք է հեռանա երկրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Չեռնոգորիայի ԱԳՆ-ին:

Ներկայում պետք է ձեւավորվի Չեռնոգորիայի նոր կառավարությունը օգոստոսի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Մինչ այդ ԱԳՆ-ն շարունակում է աշխատել Սրջան Դարմանովիչի ղեկավարության ներքո, որը հայտնի է Սերբիայի եւ Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ հռետորությամբ:

«Չեռնոգորիայի ներքին գործերին երկարատեւ եւ հեւտեւողականորեն միջամտելուց, դիվանագիտական գործառույթները կատարելու ընդունելի ստանդարտների եւ  սովորույթների հետ ոչ համատեղ վարքագծից եւ հայտարարություններից, բազմաթիվ բանավոր եւ գրավոր նախազգուշավումներից հետո երեկ դեսպան Բոժովիչը երեկ 1918 թվականին Պոդգորիցայում անօրինական եւ ոչ լեգիտիմ Սկուպշինան (որը քվեարկել էր Սերբիայի հետ միության եւ Թագավորության մեջ սերբերին, խորվաթներին ու սլովեններին ներառվելու մասին,-խմբ.) անվանել էր «ազատագրված» եւ Չեռնոգորիայի ժողովրդի «ազատ կամք», ինչով եւս մեկ անգամ ուղղակիորեն նվաստացրել էր պետությանը, որը դիվանագիտական հյուրընկալություն էր ապահովել նրա համար»,-հայտնել են Չեռնոգորիայի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ նրան անցանկալի անձ հռչակելու մասին նոտան կներկայացվի դեսպանին անձամբ, ինչպես նաեւ կուղարկվի Սերբիայի ԱԳՆ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ